ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը գաղտնի ճանապարհով կարողացավ հեռանալ ՀՀ նախագահի նստավայրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց աննկատ հեռանալ ՀՀ նախագահի նստավայրից։ Այս մասին նստավայրի հետնամուտքի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից մեկը` ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Ինչ–որ հետնամուտքով, ինչ–որ տնտեսական մուտքով, ինչ–որ գաղտնի ճանապարհով իրեն դուրս են բերել նախագահականից»,– ասաց նա։

Վարդանյանը հայտարարեց, որ հավաքի մասնակիցները շարունակում են մնալ փողոցում, մինչև իրենց վերջնական նպատակի իրականացումը` վարչապետի հրաժարականը։

«Սա մեսիջ է ՀՀ ոստիկանությանը, որ տեսնեն, թե իրենց ինչպես է օգտագործում, որ կարողանա իրենց թիկունքով տեղաշարժվել։ Սա մեսիջ է միջազգային հանրությանը, որ տեսնեն, թե ով է ՀՀ ղեկավարը։ Նա մեզ չի ներկայացնում, նա ՀՀ քաղաքացու հետ ոչ մի կապ չունի»,– ասաց Վարդանյանը։

Այս հայտարարություններից հետո ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիաները։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։ 

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես հայտարարել էր, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ էին տեղակայվել։

ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն ավելի ուշ հայտարարեց, որ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, բայց նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ։ Ցուցարարները երթով գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ այսօր կայանալու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular