Ո՞րն է վիրուսի շտամների և մուտացիաների տարբերությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAif.ru-ն գրում է, որ «մուտացիա» և «շտամ» բառերը այսօր ծանոթ են յուրաքանչյուր մարդու: Ի վերջո, դրանք ամեն օր նշվում են կորոնավիրուսի հետ կապված տարբեր աղբյուրների կողմից գիտնականները, բժիշկները և լրատվամիջոցները: Միևնույն ժամանակ, ոչ բոլորն են հասկանում այս հասկացությունների տարբերությունը:
Մուտացիա և շտամներ. այդ բառերը հարազատ են դարձել մարդու ականջին: Իսկ արդյո՞ք այդ հասկացությունները տարբերվում են, թե խոսք է գնում նույն բանի մասին: Այսպիսով, կա՞ տարբերություն «մուտացիա» և «շտամ» հասկացությունների մեջ:
Կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիկոս, գենետիկ, ֆիզիոլոգ Իգոր Դոլոտովսկին պատմել է. «Վիրուսները շատ պարզ կառուցվածք ունեն. նրանք ունեն պարզունակ թաղանթ, իսկ դրա ներսում նուկլեինաթթվի պարույր է: Վերջինս կարող է լինել ինչպես ՌՆԹ, այնպես էլ ԴՆԹ: Նուկլեինաթթուն ինքնին վիրուսի տեղեկատվությունն է կրում: Եթե ինչ-որ բան փոխվում է նուկլեինաթթուների հաջորդականության մեջ, դա սովորաբար կոչվում է մուտացիա: Եթե փոփոխությունը նկատելի է, օրինակ, այն ինչ որ շոշափելի իմաստով ազդում է մարդու վրա, ապա այն կարող եք անվանել նոր շտամ: Փաստորեն, մուտացիան փոփոխություն է, իսկ արդյունքում առաջացած փոփոխությունը կոչվում է շտամ: Դե, օրինակ, այժմ կորոնավիրուսը վերահսկվում է և փոփոխություններ են նկատվում: Օրինակ` արձանագրվել է բրիտանական շտամը և այն այդպես էլ կոչվել է: Ընդհանուր առմամբ, վիրուսները հակված են փոփոխվելուն, սա ներկառուցված հատկություն է բոլոր կենդանի օրգանիզմների համար: Որոշ փոփոխություններ անընդհատ են տեղի ունենում, դրանք կարող են նշանակալից լինել, բայց մեծ մասամբ դրանք պարզապես չեն նկատվում, քանի որ լինում են աննշան: Ամեն ինչ կախված է այն բանից, թե այդ փոփոխությունը ինչպես կպահի իրեն հետագայում: Բոլորովին անհասկանալի է, թե որտեղ է այն տանելու այն վիրուսին, մասնավորապես կորոնավիրուսին: Այն կարող է փոխվել այնպես, որ անվնաս դառնա, կամ, ընդհակառակը, ձեռք բերի որոշ լրացուցիչ հատկություններ: Օրինակ է նույն գրիպի վիրուսը, որը ևս շատ շտամներ ունի: Ոմանք շատ վտանգավոր են, ոմանք ոչ: Ոմանք հանգեցնում են ծանր հիվանդությունների, մյուսները միայն այն փաստին, որ քթից մի փոքր կաթում է, և ամեն ինչ անցնում է: Այսպիսով, մուտացիան փոփոխություն է, իսկ շտամը այդ փոփոխության անունն է, ինչպես մարդը ունի անունն ու ազգանուն»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը