ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե Ազգային ժողովն ընդունի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և մի շարք այլ օրենքների փոփոխությունները, որոնք առաջարկել է կառավարությունը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան։ Թաթոյանն իր մտադրության մասին հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով մարտի 11-ի կառավարության նիստում ընդունված նախագծերի փաթեթին։

«Մոտեցումը միայն ֆինանսական տեսանկյունից է։ Մարդու իրավունքների տեսանկյունից ոչ մի հիմնավորում չկա, թե այն ինչ ազդեցություն կունենա երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա։ Մեխանիկական մոտեցում է»,– ասաց Թաթոյանը։

Նրա դիտարկմամբ` կառավարության ընդունած նախագիծը վտանգներ է պարունակում ոչ միայն ՄԻՊ–ի, այլև օրենքի նախագծում ներառված այլ ոլորտների համար ևս։

«Վտանգավոր է կրթության իրավունքի տեսանկյունից։ Այն կարող է հանգեցնել նաև ուսուցիչների աշխատավարձերի կրճատման, որովհետև հանվում է ամբողջությամբ նվազագույն շեմը։ Այս նույն շեմերը կան նաև գիտության, կրթության ոլորտներում։ Տեղական ինքնակառավարման մասով սա կարող է հանգեցնել ոչ միայն ֆինանսավորման կրճատման, այլև դա իր հետևից կարող է ազդեցություն բերել նաև մանկապարտեզների վրա։ Այսինքն` ՄԻՊ–ը` որպես երեխաների իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, ես շատ կարևոր եմ համարում սրան ուշադրություն դարձնելը»,– ասաց Թաթոյանը։

Շեշտելով, որ այս բոլոր տեսակետներով օրենքի նախագիծը հակասահմանադրական է` ընդունվելու դեպքում ինքն անհապաղ դիմելու է ՍԴ` ոչ միայն օրենքի փոփոխությունները չեղարկելու, այլև միջնորդելու համար, որ մինչ որոշման կայացումը ՍԴ–ն դադարեցնի այդ օրենքների գործողությունը։

Նշենք, որ կառավարության ընդունած որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Նշենք նաև, որ նույն որոշմամբ կառավարությունը համարժեք փոփոխություններ է առաջարկում նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության», «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» «Հարկային օրենսգրքում», «Տեսալսողական մեդիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներում:

Թաթոյանը վստահեցնում է, որ կառավարության ընդունած օրենքի փոփոխության այս առաջարկը սպառնում է իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular