ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Մեկ դերասանի թատրոն․ Նիկոլ Փաշինյանի վերջին արարը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, բանականության ու զգացմունքների միախառնման արտահայտություն է, քանի որ մարդն ինքն է այդպիսին։ Կարևոր է, սակայն, որպեսզի քաղաքականության մեջ այդ բաղադրիչների համամասնությունը չխախտվի հօգուտ որևէ մեկի․ չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված միայն բանականության վրա, առանց զգացմունքների, և, առավել ևս, քաղաքականությունը չի կարող լինել բարեբեր, եթե դրա առանցքում միայն զգացմունքներ են, առանց բանականության։

Հայաստանում, ցավոք, քաղաքականության այս երկու բաղադրիչների համամասնությունը վաղուց ու, առավել ևս՝ այսօր, խախտված է՝ հօգուտ զգացմունքայնության։ Հայկական քաղաքականության մեջ, լայն իմաստով, բանականությունը, միտքն ու գաղափարը տեղ չունեն, ամեն ինչ հիմնված է էմոցիաների վրա։

2018 թվականի հեղափոխությունն ինքնին ամբողջությամբ զգացմունքների հաղթանակի ու բանականության պարտության արտահայտություն էր։ Դրան հաջորդած շուրջ երեք տարիներին էլ, օբյեկտիվորեն, քաղաքականությունը լցվեց, գրեթե նույնականացավ էմոցիաների հետ։

Այն, ինչ այսօր ներկայանում է՝ որպես քաղաքականություն, ամբողջությամբ զգացմունքների պայքար է։ Դա չափազանց վտանգավոր ու երկրի զարգացման տեսանկյունից դեպի փակուղի տանող իրողություն է։ Որովհետև եթե բանականությունը ծնում է միտք, գաղափար, ծրագիր, հայեցակարգ, ապա զգացմունքներն առաջացնում են սեր կամ ատելություն, համակրանք կամ հակակրանք։

Դա վերաբերում է ոչ միայն հանրային ընկալումներին, այլ հենց քաղաքականության սուբյեկտներին, որոնք՝ որպես հանրային ազդակներին հետադարձ կապ, իրենց գործունեությունը կառուցում են նույն զգացմունքների վրա։

Ընթացիկ քաղաքական գործընթացն իրականում ոչ թե քաղաքական, այլ զգացմունքների պայքար է, մրցակցության հիմքում էլ ոչ թե որևէ պոզիտիվ զգացողություն է, այլ մաքուր ատելություն։

Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են այն հարցում, թե ով իր կողմնակիցներին ատելության ավելի մեծ չափաբաժին կհաղորդի հակառակ կողմի նկատմամբ։ Այս պայքարում հաղթելու է պայմանական «Ատելության կուսակցությունը», կողմերից հատկապես այն մեկը, որը հակառակորդի նկատմամբ ավելի շատ ատելություն կգեներացնի։

Հայաստանը կարող է զարգացման հեռանկար ունենալ, եթե քաղաքականությունը զգացմունքային դաշտից տեղափոխվի բանականության հարթություն։ Առանց բանականության՝ չի կարող լինել ծրագիր, իսկ առանց ծրագրի՝ չի կարող լինել զարգացում։

Զգացմունքով բանակ ու անվտանգություն չի ապահովվում, տնտեսություն չի հզորացվում ու հարաբերություն չի կառուցվում։ Որքան էլ զգացմունքները կարևոր են, այդուհանդերձ, քաղաքականությունը բանականության զբաղմունք է, զգացմունքինը՝ դերասանությունն է։ Հայաստանում, սակայն, քաղաքականությանը փոխարինելու է եկել դերասանությունը, որովհետև բանականությունը փոխարինվել է զգացմունքով։

Ու քանի որ դա այդպես է, և որովհետև իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ իշխանություն, քաղաքականությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի։

Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե անգերազանցելի է դերասանության մեջ և դրա հաշվին կարողացել է ոչ միայն իշխանության գալ, այլև այն պահպանել շուրջ երեք տարի, բայց դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ պատմությանը հայտնի չեն դեպքեր, երբ պետությունները քաղաքականության փոխարեն՝ գոյատևել ու զարգացել են դերասանությամբ, թեև նույն պատմությունն ունի վկայություններ այն մասին, որ մասնագիտությամբ դերասանները հաջողել են քաղաքականության մեջ։

Բայց մերն այդ պարագան չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որևէ մասնագետ չէ, ընդհանուր առմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular