ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱԳ նախարարի դեմարշը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը և, մասնավորաբար անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությանը, նշել է. «Ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ... Դա գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր... Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»: Այս հայտարարությունը երեկ որակվեց որպես սենսացիոն, քանզի փաստացի Այվազյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս քանիցս հայտարարել է, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Իրականում ԱԳ նախարարի նման հայտարարությունը պատահական չէ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Այվազյանը հասկացել է, որ մեծ «կրակի» մեջ է ընկել՝ կապիտուլ յացիոն համաձայնագրի ստորագրումից հետո համաձայնելով աշխատել Փաշինյանի կառավարությունում, և նման դեմարշով նպատակ ուներ հասնել նրան, որ վերջինս իրեն ազատի աշխատանքից: Նա գիտակցում է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատողները, առավել ևս պարտությունից ու խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո նշանակվածները չեն ներվելու: Փաստացի, Այվազյանը փորձում է իր վրայից մաքրել կոլաբորացիոնիստի պիտակը և իր կյանքի այս ամոթալի էջը: Ի դեպ, մենք դեռ օրեր առաջ էինք գրել, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքից ազատվելու է նաև ԱԳ նախարարը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Փաշինյանը համոզել է մնալ, որ առկա ծանրագույն վիճակն ավելի չսրվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular