ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Սկանդալային Հայաստան․ վաղուց ամեն ինչ ընթանում է ոչ միայն քաղաքականության ու քաղաքագիտության, այլ անգամ պարզագույն տրամաբանության կանոններին հակառակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը պետություն է, որն ապրում է գրեթե ամենօրյա սկանդալների ռեժիմում։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք որևէ այլ, գոնե փոքր-ինչ կայացած հասարակություններում ամիսներով քննարկման նյութ կդառնային, և որոնց կհետևեին առնվազն քաղաքական փոփոխություններ։ Ամիսներ են անցել այն օրից, երբ հրապարակվել է տեղեկություն, որ Հայաստանի Ազգային  ժողովի նախագահը թուրքական, բայց համատեղության կարգով՝ նաև ՀՀ ԱԱԾ գործակալ է։

Այս տեղեկությունը որևէ հոդաբաշխ հերքում չի ստացել, թուրքական գործակալ լինելու մասին լուրն այդպես էլ մնացել է օդում կախված, իսկ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկության իբրև թե հերքումն իրականում ավելի է հաստատել այն։ Որևէ նորմալ երկրում սա կլիներ սենսացիոն ու սկանդալային իրադարձություն, որին կհետևեր առնվազն խորհրդարանի ղեկավարի հրաժարականը։ Հայաստանը, սակայն, այլ պատմություն է, և Արարատ Միրզոյանը հպարտորեն շարունակում է ծառայել՝ որպես ԱԺ նախագահ, համատեղության կարգով, բնականաբար։

Բանակի բարձրագույն հրամկազմը պահանջում է վարչապետի հրաժարակա՞նը, ոչ մի խնդիր․ ընդամենը երկու շաբաթ անց նույն հրամկազմը գլխահակ ողջունում է նույն վարչապետին։ Այլ երկրի համար առավել քան սկանդալային այս իրադարձությունը Հայաստանում տեղի է ունենում և ավարտվում՝ որպես շարքային, սովորական պատում։

Տեղեկություն և տեսագրություն է հրապարակվում այն մասին, որ վարչապետի օգնականը ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, թելադրում կամ սրբագրում է մեղադրանքի տեքստերը։ Սկանդա՞լ։ Ոչ մի կերպ։ Տեղեկությունը մարսվում է՝ որպես շարքային, սովորական միջադեպ, այն դեպքում, երբ միջին վիճակագրական որևէ երկրում գործադիր իշխանության նման վարքագիծը կհանգեցներ վարչապետի ու ողջ կառավարության հրաժարականին։ Բայց սա Հայաստանն է, իսկ Հայաստանում վաղուց ամեն ինչ ընթանում է ոչ միայն՝ քաղաքականության ու քաղաքագիտության, այլ անգամ պարզագույն տրամաբանության կանոններին հակառակ։

Սկանդալային իրադարձություններն այնքան շատ են ու այնքան խայտառակ, որ դրանք արդեն առաջացնում են սոսկ սպորտային հետաքրքրություն։ Այդ հետաքրքրությունն առաջացնում է հարց՝ ո՞րն է անկման ամենացածր կետը, դեպի որը գնում է Հայաստանի իշխանությունն ու իր հետ տանում է պետությունը։

Այդ հարցն ավելի շատ հռետորական է, քանի որ իրականում մարդկային, քաղաքական բարոյականության ու դեգրադացվածության անկումն անսահման է ու անհատակ։ Իսկ դա նշանակում է, որ մեզ դեռևս սպասում են աներևակայելի անկումներ ու սկանդալներ, և չպետք է զարմանալ, եթե վաղը հրապարակում տեսնենք հանուն իշխանության պահպանման՝ վարտիքով ելույթ ունեցող վարչապետի, կամ նույն նպատակով, ասենք, Պակիստանի հետ գործակցող պաշտոնյայի։

Դա կարող է շարունակվել մինչև անկման ամենացածր պայմանական կետը, որից հետո պետությունը կդադարի գոյություն ունենալ վերջնականապես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular