ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային բարձրաստիճան պաշտոնյաներին դատում են պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի կաշառք ստանալու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց հարկայինի երկու բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործը: Խոսքը Մյասնիկյանի շրջանի հարկայինի նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Էջմիածնի հարկայինի նախկին պետ Արամ Հովսեփյանի մասին է:

Արդեն 1 տարի 4 ամիս է, գործարար Ռուզան Միշայի Աբրահամյանը գտնվում է Աբովյանի «կանանց գաղութում»: Վերոնշյալ պաշտոնյաների նկատմամբ քրգործը հարուցվել է հենց Ռուզան Աբրահամյանի ցուցմունքների հիման վրա: Նախնական փուլում Ա. Հովակիմյանը մեղադրվում էր Ռ. Աբրահամյանից 70000, իսկ Գ. Մազմանյանը` 200000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև, երբ գործը դատարան մտավ, «պատկերը» փոխվեց. այս պաշտոնական անձինք մեղադրվեցին պաշտոնեական դիրքի չարաշահման և 40000–ական դոլար կաշառք ստանալու մեջ:
Այժմ արդեն պատկերը բոլորովին այլ է: Ռուզան Աբրահամյանի գործն առանձնացվել էր այս գործից, և նա ոչ մի հարցով դատարան չէր կանչվում: Իսկ ամբաստանյալներն էլ մեղադրվում էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ռուզան Աբրահամյանը, ըստ ցուցմունքների, երկուսին էլ կաշառքը տվել էր հարկային դաշտում իր կազմակերպությունների անձեռնմխելիությունն ապահովելու համար:
Ամբաստանյալների փաստաբանները դատական նախորդ նիստի ժամանակ բողոք էին հայտնել, թե իրենց պաշտպանյալները մեղադրվում են Ռ. Աբրահամյանի ցուցմունքով, և եթե նրա գործը կարճվել է, ապա ինչպես պետք է հարցաքննվի:
Գագիկ Մազմանյանի գործով առայժմ մի փաստ է ապացուցվել: Ապացուցվել է, որ Ռուզան Աբրահամյանը մոտ չորս տարի շարունակ մուծել է Գագիկ Մազմանյանի կոմունալ ծախսերն ու հեռախոսավարձերը:
Մեր տեղեկություններով` Գագիկ Մազմանյանը ցանկանում է, որ դատավարությունը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ բազմաթիվ կիսատ գործեր ունի` կապված իր բազում անշարժ գույքերի հետ: 
Բանն այն է, որ ժամանակին (Երվանդ Զախարյանի օրոք), քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ եղած ժամանակ նա հասցրել է անշարժ գույք սեփականաշնորհել:
Գնունի փողոցի տնտեսական շուկային հարակից նորակառույց էլիտար շենքերի նկուղների տերն իրականում Մելիք Գասպարյանի ընտանիքն է: Իսկ օգտագործում է Գագիկ Մազմանյանը: Դրանք առևտրականներին է տալիս վարձակալությամբ: Ըստ որոշ տվյալների` ամսական 4–5 հազար դոլար է կազմում վարձը:
Երեկ, վերջապես դատարան բերեցին Ռուզան Աբրահամյանին: Նա պնդեց իր նախորդ ցուցմունքը` ասելով, որ և՛ Գագիկ Մազմանյանին, և՛ Արամ Հոսվսեփյանին տասնյակ հազարավոր դոլար կառաշք է տվել, որպեսզի իր կազմակերպությունները` «Ժերոնա» և «Տապինո» ՍՊԸ–ները, հարկային դաշտում խնդիրներ չունենան:
Որքան էլ զարմանալի է, այս գործով անցնում է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով իբր «կռիշ» է եղել Ռուզան Աբրահամյանի համար, ում հետ բարեկամական կապեր ունի: 
Ըստ Ռ. Աբրահամյանի հայտարարության մասին մեր ունեցած տեղեկության` Ա. Միրզոյանն էլ է մի կլորիկ գումարի արժանացել: Ի դեպ, առերեսման ժամանակ վերը թվարկված գրեթե բոլոր նախկին պաշտոնյաները հերքել են կաշառք վերցնելու փաստը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular