ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կայունության համար ռիսկեր չեն ստեղծում». Զախարովան` Բաքվի զորավարժությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնած օպերատիվ-մարտավարական զորավարժությունները պլանային են և ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։

«Հարավային Կովկասի բոլոր պետություններն էլ զորավարժություններ անցկացնում են, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունը նախապես փոխանցվում է շահագրգիռ կողմերին», - ասել է նա։

Զախարովան ավելացրել է, որ ըստ ռուսական կողմի տվյալների՝ նշված զորավարժություններն ուղղված են զորքերի մարտական պատրաստության կատարելագործմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ է  անցկացնելու։ Զորավարժություններում ներգրավվելու են մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետների ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular