ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեյ՛ տղա, ուզու՞մ ես Ամերիկա․ Սորոսի հիմնադրամի աշխատակիցը գաղտնազերծել է հավաքագրման սխեման Ռուսաստանում և Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
tsargrad.tv-ն գրում է, որ RIA FAN- ի հատուկ թղթակից Աբբաս Դժուման հարցեր է տվել Սորոսի հիմնադրամի մի այնպիսի աշխատակցի, որը ներսից գիտի «ժողովրդավարության համար պայքարողների» ներքին «խոհանոցը»: Զրուցակցի անունը չի հրապարակվել, նա համաձայնել է բացահայտումների լիակատար անանունության պայմանով: Բայց նա, ինչպես ասում են, սեղանին է դրել ապագա «սորոսականի» ուսուցման ամբողջ սխեման: Մասնավորապես, նա խոսել է այն մասին, թե ինչպես են պատանիներին հրապուրում Միացյալ Նահանգներ, իսկ հետո, փաստացի, հավաքագրում «ժողովրդավարության համար պայքարողների» շարքերում:
 
«Գաղափարական նպատակն այն է, որ կառուցվի հասարակություն, որտեղ չկան վերջնական ճշմարտություններ, որտեղ մարդիկ մասնակցում են քաղաքական և քաղաքացիական գործընթացներին», - ասել է աղբյուրը:
 
Խոսելով 2018 թվականին իշխանության եկած հայ պաշտոնյաների մասին` անանուն աղբյուրը ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ «դրանք բոլորը մարդիկ են, որոնք երբեք չեն աշխատել պետական համակարգում»: Կա ևս մեկ բան, որը, ըստ ԴԺումայի զրուցակցի, միավորում է հայ նոր «քաղծառայողներին»՝ «նրանց փողերը, որոնք չեն վերահսկվում պետության կողմից»: Այդ մարդիկ, ինչպես նշել է զրուցակիցը, իրենց կրթությունը ստանում են ոչ թե Հայաստանում, այլ Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և երբեմն անգամ Ռուսաստանում: Բազմաթիվ ծրագրեր են օգտագործվում «սորոսականներ» պատրաստելու համար:
 
«Սորոսականներ» հավաքագրողները աշխատում են ըստ պարզ սխեմայի. նրանք առաջարկում են 15-ամյա երեխաներին «մարզերից», որոնք նախկինում երբեք չեն եղել արտերկրում, անգլերեն սովորել Ամերիկայում և նույնիսկ ապրել ամերիկացի ընտանիքի հետ: «Մեկը գալիս է ձեզ մոտ և ասում. « Եթե հանձնեք անգլերեն լեզվի թեստը, կկարողանաք սովորել այն նահանգում, որը տեսել եք ֆիլմերում»», - որպես հավաքագրման սխեմայի օրինակ է բերել աղբյուրը:
 
Իրականում կարևոր է իմանալ լեզուն, որպեսզի ուսանողին կարողանան անգլերեն բացատրել ամեն ինչ, և կարևոր է նաև, թե ինչ ընտանիքում է պատանին մեծանում, նրա համար պետք է ԱՄՆ-ում գտնել առավել հարմարավետ «ընդունարան»: Փաստորեն, Սորոսի նորակոչիկներին անհրաժեշտ է 15-16 տարեկանի «մաքուր թուղթ»: Դա այն տարիքն է, երբ ամենահեշտն է «ձուլել» ապագա «ազատության և ժողովրդավարության մարտիկին»:
 
«Իսկ տպավորությունները, որոնք ստացվում են, մնում են մարդու հետ ցմահ: Դա արվում է նաև դիտավորյալ», - ընդգծել է զրուցակիցը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular