ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննության փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու են պարզել՝ ով է կոտրել քննիչի էլեկտրոնային փոստը․ Երվանդ Վարոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խայտառակության վերաբերյալ քննության փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու են պարզել, թե ով է կոտրել քննիչի էլեկտրոնային փոստը ու ով է հանդգնել բացահայտել ու հանրության առաջ դրել ժողիշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի՝ քննիչին հնարավոր ցուցում տալու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Երեկվա բացահայտումից հետո, երբ արդեն փաստերով պարզվեց, որ վարչապետի օգնականն է իրականացնում նախաքննական մարմինների «դատավարական ղեկավարումը», անշուշտ վարչապետը, նրա օգնականը, Քննչական կոմիտեի ողջ ղեկավարությունը հրաժարական չտվեցին, ՀՔԾ-ում ակնհայտ հանցագործության մասին վկայող փաստերի առկայության պարագայում քրեական գործ չհարուցվեց, չեն իրականացվել խուզարկություններ, չկան ձերբակալված անձինք։

Այո, Հայաստանը նորմալ պետություն չի, կարելի է ասել պետություն էլ չի, այստեղ այս ամենը կարող է հանգիստ մարսվել, այստեղ հանցավոր արարքներ կատարած մարդկանց մի խումբ կարող է հանգիստ շարունակել ապրել ու հանցագործ անվանել մեկ այլ խմբի։

Իսկ ես ձեզ ասեմ ավելին։ Գիտե՞ք ինչ է լինելու։ Այս խայտառակության վերաբերյալ քննության փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու են պարզել, թե ով է կոտրել քննիչի էլեկտրոնային փոստը ու ով է հանդգնել բացահայտել ու հանրության առաջ դրել ժողիշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Հետո կգտնեն ինչ-որ հերթական VPN, կսկսեն հերթական ֆեյք-վհուկի որսը։ Իսկ վերջում կոտրողները կկոտրեն նաեւ ԱԱԾ էլեկտրոնային փոստն ու էլի կգտնեն ապօրինի գրագրություն վարչապետի օգնականի հետ։ Ու դրան եւս չի հետեւի վարչապետի, նրա օգնականի ու նրանց ստրուկներից որեւէ մեկի հրաժարականը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular