ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործադուլ անելու համար աշխատանքից ազատվելու մասին պատշաճ չեմ ծանուցվել․ Աբովյանի N1 ավագ դպրոցի ուսուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյանի  N1 ավագ դպրոցի տնօրենը պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին աշխատանքից ազատել է գործադուլ անելու համար, բայց ուսուցիչը պատշաճ կարգով ծանուցված չի եղել իրեն աշխատանքից ազատելու հրամանագրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Հ․Փայտյանը։

«Փետրվարի վերջին տնօրենը ինձ «նկատողություն» էր տվել, որը նույնպես ինձ գրավոր չի ծանուցվել: Եվ մի քանի օր անց իմացել եմ, որ ազատված եմ աշխատանքից, բայց հեռացման թուղթը ինձ ոչ էլ առձեռն է փոխանցել: Դատարանը դեռեւս նորանշանակ տնօրենի հայցով դասադուլի իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու հարցն է քննարկում: Այն ժամանակ, երբ դատարանը դեռ որոշում չի կայացրել, ինքը ինձ հեռացնում է մի բանի համար, որը հնարավոր է օրինական լինի: Այսօր իմացա, որ գործից հեռացրել են նաեւ դպրոցի պահակին, քանի որ նա թողնում է ինձ մտնել դպրոց»,- պատմեց ուսուցիչը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայկ Փայտյանը բերման էր ենթարկվել Կոտայքի ոստիկանության բաժանմունք, ապա ժամեր անց ազատ էր արձակվել։ Նրա խոսքով՝ ոստիկաններն իրեն բերման էին ենթարկել, որովհետեւ ինքը հրաժարարվել էր կատարել նրանց՝ դպրոցի տարածքն ազատելու պահանջը։ Ոստիկանները նրանից պահանջել էին դուրս գալ դպրոցի տարածքից, որովհետեւ նա այլեւս չի համարվում դպրոցի աշխատակից։

Պատմության ուսուցչին տնօրենն առաջարկել է դիմել դատարան, եթե առարկություններ ունի, բայց դատարան դիմելու համար, ըստ Փայտյանի՝ պետք է ազատման հրամանագիր ներկայացնի, ինչը նա չունի. «Դատարան գնալու համար թուղթ պիտի ունենամ, գնամ դատարան ի՞նչ ասեմ»։

Աբովյանի առաջին ավագ դպրոցում մեկ ամսից ավելի է, ինչ խաթարված է դասապրոցեսը։ Հայկ Փայտյանը նախարարության կողմից դասապրոցեսի վերականգնմանն ուղղված որեւէ քայլ չի նկատել։

«Ծնողներն ասում են, որ զանգում են նախարարություն եւ նախարարությունից ասում են՝ գնացեք ձեր ուսուցիչներին ստիպեք: Հավաքել են 10-15 ծնողներ եւ փորձում են բերել մեր դեմ: Իմ լայվերում նորանշանակ տնօրենը երեխաներին, ծնողներին հորդորում էր՝ գնացեք ձեր ծնողներին բերեք եւ ձեր ուսուցիչներին ստիպեք: Նորանշանակ տնօրենը մի քանի աշակերտի նստեցնում է դասարանում, ասում է՝ ձեր ուսուցիչներին ի՞նչ կասեք, ձեր ուսուցիչները արարքն անբարո է, չէ՞: Այդ բարոյահոգեբանական միջավայրում հնարավո՞ր է դասապրոցես իրականացնել»,- նկատեց Հայկ Փայտյանը՝ հավելելով, որ առաջիկայում դպրոցի ուսուցչական անձնակազմը ասուլիս կհրավիրի։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը NEWS.am-ի հետ զրույցում չնշեց, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում դասապրոցեսը վերականգնելու համար, չբացառելով, որ առաջիկայում խնդիրը կլուծվի։

«Նախ անթույլատրելի է խախտել աշակերտների կրթության իրավունքը: Այնպես չէ, որ նախարարությունը կողքից հետեւողի դերում է: Նախարարությունը մշտապես կապի մեջ է եւ՛ ուսուցիչների, եւ՛ տնօրինության հետ, եւ նրանց հետ հանդիպումների ընթացքում փորձում են լուծումներ գտնել դասապրոցեսը վերականգնելու համար: Արդեն ծնողներն են դժգոհում ուսուցիչներից դասապրոցեսը խաթարելու եւ երեխաների ուսման իրավունքը խախտելու համար»,- ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular