ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է շատ հստակ և կոշտ հակահարված տալ ադրբեջանաթուրքական տանդեմի ագրեսիվ հայտարարություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայտարարություն եղավ, որ իրենք կստիպեն Հայաստանին՝ Սյունիքով միջանցք ստեղծելու։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակ են հետապնում ադրբեջանաթուրքական տանդեմի նմանօրինակ հայտարարությունները։

—Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները։

— Միջանցքի նպատակը ինձ համար ակնհայտ է՝ պանթուրքիստական ծրագրերի իրականացումն է, որովհետև տնտեսական առումով Թուրքիան ըստ էության Ադրբեջանի հետ կապված է, որովհետև Թուրքիայից Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը գործում է արդեն։ Այնպես որ սա նպատակ ունի պանթուրքիստական առումով` Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան կապը հաստատել։ Եվ դա ունի ոչ միայն պանթուրքիստական, այսինքն Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը ուժեղացնելու, այլ ունի նաև ստրատեգիական նպատակ` ռազմական առումով, դա Թուրքիային հնարավորություն տալն է ամենակարճ ճանապարհով կապվել և հասնել մինչև Կասպիտ ծով և ես կարծում եմ, որ ապագայում մենք կտեսնենք ծովի ափին իր ռազմաբազան է արդեն ստեղծում, իսկ Կասպիտ ծովի վրայով նաև կապվում է Կենտրոնական Ասիայի հետ։ Սա նաև ունի նպատակ մյուս կողմից Հայաստանը Իրանից կտրել այս միջանցքի միջոցով։ Այնպես որ,  պանթուրքիստական ռազմաստրատեգիական նպատակ է հետապնդում այս ծրագիրը։

—Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»։ Ըստ ձեզ՝ ի՞նչ վտանգներ են պարունակում նմանօրինակ հայտարարությունները։

— Միջանցքի առումով արդեն ասեցի, իսկ Ադրբեջանը շարունակաբար վերջին շրջանում հայտարարում է, որ Սյունիքը և Տավուշը ադրբեջանական պատմական տարածքներ են և ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները ոչ միայն հռետորաբանություն է, այլ առաջինը դրանք համաձայնեցված են Թուրքիայի հետ և պատահական չեն այդ հայտարարությունները, և երկրորդը՝ հող են նախապատրաստում հետագա ավելի ագրեսիվ գործողությունների համար՝ արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այնպես որ այդ ամենին պետք է շատ լուրջ վերաբերվել և պետք է շատ հստակ և կոշտ հակահարված տալ բարձր մակարդակով և չի կարելի դա առանց պատասխան թողնել։

—Հայաստանի կողմից ինչ քայլերը պետք է լինեն, ի՞նչ պատասխան պետք է տանք։

— Այդ հայտարարություններով Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն բացահայտ հայտնում են իրենց ագրեսիվ նկրտումների մասին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Եվ դա պետք է ստանա շատ հստակ հակահարված։ Ակնհայտ է, որ պետք է ցույց տրվի, որ Ադրբեջանը այդ հայտարարություններով իր ագրեսիվ նպատակներն է ցույց տալիս Հայաստանի նկատմամբ և չի կարելի դա առանց պատասխանի թողնել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular