ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարնանային բարձրացում. բժիշկները սպասում են COVID-19-ով կրկնակի վարակումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
gazeta.ru-ն գրում է, որ ռուս բժիշկներն ակնկալում են գարնան կեսին COVID-19 հիվանդության աճ: Այդ մասին գրել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վարակաբաններին: Ինչպես նշել է «Լիդեր» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը COVID-19- ի դեպքերի աճի վրա ազդող գործոնների շարքում է կորոնավիրուսի նկատմամբ անընկալության նվազումը այն անձանց շրջանում, ովքեր արդեն տառապել են դրանով մեղմ կամ ասիմպտոմատիկ տեսքով: Բժշկի խոսքով` «մեկ տարի առաջ հիվանդացած մարդկանց համար կրկին հիվանդանալու հնարավորություն կլինի»: Բժիշկն ընդգծել է, որ նրանցից շատերը, ովքեր տարել են մեղմ կամ ասիմպտոմատիկ կովիդ սովորաբար չեն դիմել բժշկական հաստատություններ վախենալով մեկուսանալուց: Արդյունքում, անցած տարվա վիճակագրությունը կարող է ճշգրիտ չլինել:
 
«Երկրորդ հարցն այն է, որ գարնանը տեղի է ունենում սեզոնային հիվանդացության սովորական աճ, ինչը նույնպես իջեցնում է անընկալությունը, օդը նպաստում է կորոնավիրուսային վարակի փոխանցմանը, քանի որ խոնավությունը համատեղվում է որոշակի ջերմաստիճանի հետ: Այստեղ խոսք է գնում Ռուսաստանի միջին գոտու մասին, բացի դա ձմռանից հետո մարդկանց մոտ տեղի է ունենում իմունիտետի ստանդարտ անկում», - ասել է վարակաբանը ենթադրելով, որ անընկալության նվազումը կլինի մայիսի վերջին:
 
Տիմակովի հետ համաձայն է RUDN համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ «մինչև ապրիլ-մայիս ամիսները դեպքերը կնվազեն», քանի որ «պատվաստվածների թիվն օրեցօր ավելանում է»: Մասնագետը չի բացառել, որ կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը կմնա մոտավորապես նույն մակարդակի վրա, քանի որ «կան մարդիկ, ովքեր չեն հանդիպել վիրուսին»:
 
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրանցվում է դեպքերի կայուն անկում: Ինչպես նշել է նա, ներկայումս վերջին տարիների ամենացածր տեմպերից մեկն է: Գոլիկովան շեշտել է, որ չնայած դրական վիճակագրությանը, կարևոր է շարունակել պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները:
 
«Մենք պետք է պահպանենք այդ սահմանափակիչ միջոցառումներին մինչև ազգաբնակչության անընկալության ձեռքբերումը, որը կլինի պատվաստումների միջոցով և, ցավոք, բնական հիվանդությամբ», - ասել է կառավարության անդամներից մեկը:
 
Ինչպես նշել են ռուս բժիշկները, կոլեկտիվ անընկալությունը կստացվի, երբ երկրի չափահաս բնակչության 60-70%-ը ունենա վիրուսի դեմ հակամարմիններ` պատվաստումների միջոցով կամ բնական ճանապարհով ստացված:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular