ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նռնակով սպանության փորձ Մալիշկա գյուղում․ ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-ին, ժամը 13.47-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Մալիշկա գյուղից բուժհաստատություն էր տեղափոխվել 61-ամյա տղամարդ՝ նռնակի պայթյունից ստացած վնասվածքներով։ Հիվանդանոց ու Մալիշկա մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Եղեգնաձորի քրեական հետախույզները օպերատիվորեն պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նրանց տեղեկություններով՝ 61-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, պատրաստվել էր դաշտ գնալ՝ վառելափայտ բերելու, ուստի կցորդը փորձել էր միացնել մեքենային։ Մինչ այդ ինչ-որ մեկը կցորդի ամրացման հատվածում մետաղալարով նռնակ էր ամրացրել, իսկ երբ տղամարդը փորձել էր կցորդն ամրացնել մեքենային, նռնակը պայթել էր, և նա ստացել էր բեկորային վնասվածքներ։ Պայթյունի ձայնը լսած հարևաններն օգնության էին հասել ու զանգել շտապօգնություն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նռնակի օղակ, մետաղական բեկոր, կցորդիչի անիվի մետաղական բեկորներ, նռնակի ասեղիկ, արնանման հետքեր, ինչպես և դեպքի ժամանակ տուժողի հագած հագուստը՝ արնանման հետքերով։ Եղեգնաձորի ոստիկանները շարունակեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Վայոց ձորի մարզային վարչության գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում այլ հանգամանքներ պարզվեցին, որոնց համաձայն՝ տուժողի հետ միջանձնային լարված հարաբերություններ ունեցող 61-ամյա համագյուղացին մարտի 7-ի երեկոյան գնացել էր նրա առանձնատան մոտ, հանել էր ապօրինի ձեռք բերված «ՌԳԴ-5» տիպի նռնակի օղը, բերել մարտական վիճակի և տեղադրել տան մոտ կայանված կցորդիչի վրա՝ հարմարեցնելով այնպես, որ կցորդիչի շարժման դեպքում նռնակը պայթի:

Մարտի 9-ին Եղեգնաձորի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular