ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսով արդեն իսկ վարակված, առողջացած անձինք ևս կարող են պատվաստվել․ Ռոմելլա Աբովյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսով վարակված և առողջացած անձինք ևս կարող են Covid-19-ի դեմ պատվաստվել, սակայն երկրները պատվաստանյութերի սղության պատճառով դեռևս առաջնահերթություն են տալիս ռիսկի խմբերի անձանց:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդեն վարակված ու առողջացած անձինք կարո՞ղ են պատվաստում ստանալ:

«Վարակված, առողջացած անձը կարող է պատվաստվել: Երկրներում պատվաստանյութերի քանակի խնդիր կա, այսինքն` պատվաստանյութերը քիչ քանակով են արտադրվում, և դա է պատճառը, որ հիմնականում բոլոր երկրներն առաջնահերթ պատվաստումներն իրականացնում են ռիսկի խմբերում»,- ասաց Աբովյանը:

Սակայն, եթե պատվաստանյութը հասանելի լինի ամբողջ բնակչությանը, ապա արդեն իսկ վարակված անձը միանշանակ կարող է պատվաստվել:

Հայաստանում պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկի խմբում ներառված քաղաքացիները։ Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular