ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները քաղցկեղի հատկապես վտանգավոր ձեւը կանխող միջոց են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղային ուռուցքները պատված են առաձգական թաղանթով, որը դեֆեկտային հյուսվածքների մեծացման հետ մեկտեղ կոշտանում է: Դա սահմանափակում է չարորակ բջիջների՝ մետաստազներ ձեւավորելու ունակությունն ու օգնում է կանխել ուռուցքի աճը: Այս մասին պատմել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences ամսագրի էջերում:  

Բազալ մեմբրանն իրենից ներկայացնում է բարակ ոչ բջջային շերտ, որը շրջապատում է ոչ միայն քաղցկեղային ուռուցքները, այլ առողջ հյուսվածքները: Այն ֆիզիկական հենարան է ծառայում, որը պահում է օրգանները, դրանց ձեւ  տալիս եւ ապահովում բջիջների միգրացիայի ուղիները: Քաղցկեղային բջիջները պետք է խախտեն այդ մեմբրանի ամբողջականությունը, որպեսզի ներգաղթեն օրգանիզմի այլ հատված եւ մետաստազներ ձեւավորեն:

Բազալ մեմբրանի հատկություններն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են ատոմաուժային մանրազննում: Նմուշ է եղել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճեցված մշակույթը, որոնք արտադրում են սպիտակուցներ, որոնք ձեւավորում են ուռուցքային սֆերոիդների շուրջ մեմբրանը: Սֆերոիդների ներսում մանր ասեղների միջոցով մղվում է հեղուկը, որի արդյունքում մեմբրանը փքվում է: Դա հնարավորություն է տալիս չափելու կեղեւի առաձգականությունը:

Պարզվել է, որ մեմբրանը մնացել է էլաստիկ փքվածության չափով, սակայն մեծացնում է կոշտությունը, ինչը ապահովում է որոշակի հսկողությունը ուռուցքի աճի նկատմամբ: Դա  առանձնացնում է կեղեւը այլ տեսակի էլաստիկ նյութերից, որոնք փքվածության ժամանակ կարող են պայթել՝ ուռուցքն էլ ավելի վտանգավոր դարձնելով:

Հետագա հետազոտություններում գիտնականները մտադիր են նոր միջոցներ գնել՝ կանխելու կամ հետաձգելու քաղցկեղի մետաստազավորումը բազալ մեմբրանի կոշտության մեծացման միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular