ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաանպատրաստ գեներալ, ապաշնորհ ռազմական գործիչ. ինչ կարծիք ունեն զինվորականները Փաշինյանի թեկնածուի մասին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Չնայած փետրվարի 25-ից Հայաստանը փոթորկվեց գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ 40 բարձրաստիճան զինվորականների հայտարարությունից, որով նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն դրանից 13 օր անց Փաշինյանին հաջողվեց խորհրդակցություն անցկացնել բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ եւ հենց այդ ժամանակ էլ ներկայացնել շտաբի պետի նոր թեկնածուին:

Փաշինյանը չսպասեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակեր կամ մերժեր այդ միջնորդությունը եռօրյա ժամկետում. նա ներկայացրեց ԳՇ պետի իր թեկնածուին, բայց առայժմ՝ մինչ նախագահի կողմից նրան նշանակելը կամ մերժելը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, քանի որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատված է պաշտոնից, թեեւ դատարանում վիճարկում է հրամանագիրը:

Նկատենք, որ Ստեփան Գալստյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի այն 40 զինվորականներից մեկն է, ովքեր ստորագրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, բայց սա չի խանգարել, որ հենց նա երեկ դիմավորեր վարչապետին եւ զեկուցեր, որ անձնակազմը պատրաստ է խորհրդակցության:

Իսկ ո՞վ է բանակից գնացած, նորից հետ եկած Արտակ Դավթյանը. մարդ, որին պրոֆեսիոնալ զինվորականները բազմիցս հրապարակավ համարել են ամենաանպատրաստ գեներալ, ապաշնորհ ռազմական գործիչ: Բայց քանի որ Արտակ Դավթյանը «Մարտի 1»-ի գործով ցանկալի ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում, դրա դիմաց պարգեւ է ստանում` երկրորդ անգամ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելով: Առաջին անգամ ազատվեց աշխատանքից, քանի որ կորոնավիրուսի բռնկուն շրջանում թաքուն որդու հարսանիքն էր արել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular