ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Ի հակադրություն իր դեմ պայքարողների՝ իշխանության, աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն, հանուն այդ նպատակի պատրաստ է ամեն ինչի՝ առանց բացառության

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։

Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։

Այս գործընթացը վերածվել է հակասությունների անվերջանալի շղթայի, որն ամեն օր գեներացնում է հանրային սպասումներ, իսկ ամեն հաջորդ օր հանգեցնում է հասարակության հիասթափությանը, և որպես դրա հետևանք՝ ապատիայի ավելացմանը։ Այդ հակասականությունը հասել է զավեշտի մակարդակի։

Հանրապետության նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դրանից հետո իր բոլոր գործողություններով կամ դրան համարժեք անգործությամբ՝ նպաստում է նրա իսկ իշխանության ամրապնդմանը։

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, երկիրը տանում է կործանման, պահանջում է նրա հրաժարականը, իր այդ քայլով գեներացնում է շուրջ երկշաբաթյա գործընթաց և վերջում հեռանում է հեզաճկուն մի հայտարարությամբ։

Գրեթե նույնպիսին է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող հարթակային ընդդիմության գործելաոճը․ չնայած խրոխտ հայտարարություններին ու սուր քննադատությանը, նրանց կիսատ գործողությունները ֆունկցիոնալ առումով ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։

Սա, իհարկե, քաղաքականության դիսֆունկցիայի հետևանք է։ Մյուս կողմից, սակայն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց այն իրագործողները մարդիկ են, անուն-ազգանուն ունեցող անհատներ, որոնք, մեղմ ասած, չունեն բավարար չափով վճռականություն և լավագույն դեպքում սահմանափակվում են կիսաքայլերով։

Մենք ապրում ենք հետ քաշվող մարդկանց ժամանակներում, որոնք ամենատարբեր պատճառներով, սկսած ամենաճղճիմից՝ մինչև ամենապարզունակը, վախենում են ստանձնել պատասխանատվություն և իրավիճակին համարժեք քայլեր կատարել կամ առնվազն տրամաբանություն հաղորդել սեփական քայլերին։

Ի հակադրություն իր դեմ պայքարողների, իշխանության, աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն, հանուն այդ նպատակի պատրաստ է ամեն ինչի, առանց բացառության՝ ամեն ինչի, և մինչև օրս հաջողում է այդ հարցում, չնայած, որ բոլոր գործոններն ու իրողություններն աշխատում են նրա դեմ։ Նա կարողանում է հաղթահարել այդ խոչընդոտները՝ ոչ թե սեփական իմաստնության ու խոհեմության, այլ ընդդիմախոսների անվճռականության, անպատասխանատվության շնորհիվ։

Օնիկ Գասպարյանը գեներալական պատվով համալրեց պաթետիկ հայրենասերների ստվար բանակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular