ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է պետք մերկ քնել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Մերկ քնելն իսկապես օգտակար է։

Այս սովորության շնորհիվ դուք ձեզ ավելի երջանիկ եք զգում, կարգավորում եք քունը և անգամ սկսում եք ավելի հաճախ սեքսով զբաղվել։

Ներկայացնում ենք յոթ պատճառ, թե ինչու է պետք մերկ քնել։

Դուք վերջապես հանգիստ կքնեք

Համաձայն Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայում կատարված ուսումնասիրությունների՝ մարդը խորը քնում է, երբ նրա մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ գիշերազգեստը խոչընդոտ է հանդիսանում մարմնի ջերմաստիճանի անկմանը։ Արդյունքում օրգանիզմի քնի ցիկլը խաթարվում է, ինչը կարող է անգամ անքնության պատճառ դառնալ։

Մերկ քնելը օգտակար է սեռական օրգանների համար

«Սեքս-դրայվ կանանց համար» գրքի հեղինակ Ջենիֆեր Լանդան պնդում է, մերկ քնելը օգտակար է կնոջ սեռական օրգանների համար։ Կնոջ հեշտոցն ասես խոնավ ջունգլի լինի, որը կարող է բակտերիաների և սնկային վարակների տարածման վայր դառնալ։ Ուստի, ազատվելով ձեր ներքնազգեստից և գիշերազգեստից՝ դուք թույլ եք տալիս, որ այն «հանգստանա» և ավելի առողջ մնա։

Դուք ավելի սեքսուալ եք զգում ձեզ

Մերկ քնելը եղել է, կա և կլինի սեքսուալ։ Երբ առավոտյան դուք և ձեր սիրելին մերկ արթնանում եք, ի՞նչ ցանկություն է առաջանում։ Այո, իհարկե, առավոտյան սեքսի։ Մերկ արթնանալն ու սիրելիին ձեր կողքին տեսնելը միանգամից սեքսուալություն, հետևաբար նաև ինքնավստահություն են փոխանցում ձեզ։

Մերկ քնելն օգնում է ազատվել ավելորդ ճարպից

Մերկ քնելով կարելի է ազատվել ավելորդ ճարպից և անգամ նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ Ինչպես նշվեց, մերկ քնելը կարգավորում է քունը, իսկ նորմալ քունը բաղկացած է երկու ցիկլից՝ առաջինում նկատվում է կորտիզոլ հորմոնի ցածր մակարդակ, իսկ երկրորդում այս հորմոնի մակարդակը բարձրացնում է, քանի որ օրգանիզմն արդեն պատրաստվում է հաջորդ օրվան։ Եթե դուք քնելու ընթացքում արթնանում եք (օրինակ, գիշերազգեստն անհանգստություն է պատճառում) օրգանիզմում բարձրանում է կորտիզոլի մակարդակը, իսկ դրա ավելցուկը մեծացնում է ախորժակը։

Դուք արդեն պատրաստ եք սեքսով զբաղվել

Եթե դուք մերկ եք քնում, տրամաբանական է, որ դուք ավելի հաճախ եք սեքսով զբաղվում։ Իսկ որքան շատ եք սեռական հարաբերություններ ունենում, այնքան ավելի քիչ է սթրեսի ենթարկվելու, դեպրեսիայի մեջ ընկնելու հավանականությունը։

Դուք ստիպված չեք լինի ամեն օր ցնցուղ ընդունել

Երբ քնած ժամանակ դուք շոգում եք, սկսում եք քրտնել, ինչն էլ առավոտյան ստիպում է ձեզ լոգանք ընդունել։ Իսկ առանց գիշերազգեստի քնելու դեպքում դուք կխուսափեք այս ամենից և ամեն առավոտ 20-30 րոպե ժամանակ կխնայեք։

Մերկ քնելն ավելի հարմարավետ է

Հանգիստ քուն մտնելու համար հարկավոր է կատարյալ հարմարավետություն։

Գիշերազգեստ հագնելը ավելորդ գործ է

Ամեն գիշեր դուք ստիպված եք հանել ձեր հագուստները, գիշերազգեստ ընտրել և հագնել։ Սակայն ինչու տանջվել և ավելորդ ժամանակ կորցնել, եթե կարելի է միանգամից հանել հագուստը և քնել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular