ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տագնապի մեջ գտնվող իշխանությունները քաղաքական ճնշումների փորձեր են կատարում». Վանաձորի նախկին քաղաքապետ. 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018թ. իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր: Վերջիններիս հիմնականում վերագրվում էին տնտեսական բնույթի հանցագործություններ: Այս մասին գրում է 168.am-ը:

Նրանցից էր նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում նկատմամբ, մասնավորապես, 2019թ. օգոստոսի 29-ին քրեական գործ հարուցվեց պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարածքներ սեփականաշնորհելու փաստով։

2020թ. ապրիլի 6-ին Դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ 2020թ.  մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ»։

Շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններից երկուսը կապվում էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի անունների հետ: Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում ևս աղմուկն ավելի մեծ էր, քան դրա հետևանքը:

168.am-ին, սակայն, տեղեկություններ հասան, որ բոլոր նախկին պաշտոնյաների նկատմամբ իշխանությունները ճնշումների նոր ալիք են սկսել: Ոմանց սպառնում են նոր քրեական գործերով, որոշներին էլ՝ հները կրկին վեր հանելով:

Նման տեղեկություններ մեզ հասան նաև հենց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի առնչությամբ:

Կայքը կապ է հաստատել  Վանաձորի նախկին ղեկավարի հետ՝ ցանկանալով ճշտել՝ որքանո՞վ են մեր տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

«Ճիշտն ասած՝ իմ տեսակը միանշանակ ճնշվող տեսակ չէ: Ինձ ոչ ոք երբևէ չի կարող ճնշել, բայց տագնապի մեջ գտնվող իշխանությունները քաղաքական ճնշումների փորձեր են կատարում: Զավեշտը հասել է նույնիսկ այնտեղ, որ քրեական գործերով վախեցնելով՝ միջնորդներ են ուղարկում, որպեսզի իմ քաղաքացիական գործունեությունը դադարեցնեմ և աջակցեմ իրենց: Ես որևէ մեկի աջակցելու խնդիր չունեմ»,- ասաց Սամվել Դարբինյանը:

Նրա խոսքով՝ իր համար անհայտ է մնում, թե քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք որտեղի՞ց են այդքան մանրամասն տեղեկություններ ստանում այդ քրեական գործերի մասին:

Հարցին՝ նո՞ր, թե՞ այնուամենայնիվ հին գործերով են սպառնում իրեն, Սամվել Դարբինյանը պատասխանեց՝ ոչ. դրանք դեռ իր՝ քաղաքապետ աշխատած տարիներին վերաբերող շինծու գործեր են, որոնք ինչպես հարուցել են, այնպես էլ՝ փակել:

«Ավելի մանրամասներ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում բոլոր փակագծերը կբացեմ: Ուզում եմ, որ և իշխանությունները, և բոլորն իմանան՝ իմ պայքարը քաղաքական չէ, իսկ քաղաքացիական պայքարս հանուն հայրենիքի է, իմ երկրի ու պետականության»,- ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:

Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ անմիջականորեն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է ներգրավված իր նկատմամբ ճնշումներ իրականացնելու գործընթացում, Սամվել Դարբինյանը պատասխանեց՝ այս պահին չեմ ուզում այդ հարցը մանրամասնել, ըստ անհրաժեշտության՝ դրան կանդրադառնամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular