ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետին այդ հանդիպումից օդ ու ջրի պես կադրեր էին պետք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Tigran Abrahamyan-ը գրում է.
 
Դեռ պարզ չէ, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը խոսել Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորականների հետ հանդիպմանը, բայց մի բան այցին ներկա սպաները հաշվի չէին առել։
Վարչապետին այդ հանդիպումից օդի ու ջրի պես կադրեր էին պետք՝ իր հրաժարականը պահանջող գեներալի զգաստ զեկուցումով, իրեն չարիք հռչակած, բայց իր այցի ժամանակ ոտնկայս դիմավորող զինվորականների մասնակցությամբ։ Դա ստացավ։
Նույնիսկ եթե հետո հայտնի դառնա, որ այդ հանդիպման ժամանակ զինվորականները հայհոյանքների տարափ են հնչեցրել Նիկոլի հասցեին կամ չափալախել Պաշտպանության նախարարին, մեկ է՝ Նիկոլն իր նվազագույն խնդիրն այդ այցով լուծեց։
Մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մարդկանց մեծամասնությունը բավարարվում է իրեն հրամցվածով, իսկ Նիկոլը գիտի, թե ինչպես դա ապահովի։
Բայց խնդիրը մեկ այլ տեղ է։ Նիկոլը որևէ տեղ բովանդակություն լցնելու խնդիր չունի, իր համար ամեն ինչ մակերեսային է, այդ թվում՝ իր իսկ ստեղծած իշխանությունը։
Այս փուլում իր խնդիրը բանակի հաշվին ինքնահաստատումն էր, իր իշխանության, ուժի ցուցադրումը և նա դա արտաքուստ փորձում է ապահովել։
Իսկ թե իրականում ինչ հետևանքների է բերելու իրադարձությունների այս ընթացքը, ինստիտուտների ոչնչացումը, դա արդեն նրա հետաքրքրությունների շարքում չէ, չի էլ եղել։
Կարևորը ձիու վրա մնալն է, որքան հնարավոր է երկար, եթե նույնիսկ զոհաբերվեն շախմատային տախտակին գտնվող բոլոր ֆիգուրները։
Այս իրականության մեջ լավատեսություն ներշնչող կարևոր հանգամանքն այն է, որ պայքարող տեսակը հասարակության բոլոր շերտերում դեռ ապրում է և չի հանձնվում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular