Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնացին. քննարկվել է ԼՂ թեման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցով Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարային:
Այս մասին հայտնում է minval.az–ը՝ հղում տալով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմյան կառուցվածքը, Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման աշխատանքների անցկացումը, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը: