ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ խցանահան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գինին միշտ չէ, որ շշալցրել են: Մինչև ապակյա շշերի հայտնվելը այն պահեստավորվել է տակառներում և կճուճ-կարասներում: Ավելի ուշ, երբ գինին սկսել են շշալցնել, սկսել են շշերը խցանելու համար օգտագործել խցանափայտի կաղնու կեղևից պատրաստված խցան այնպես, որ խցանի մի մասը դրսում լինի (շամպայնի ներկայիս խցանի նման): Նման կերպ խցանը ձեռքով դուրս հանելը հեշտ է եղել: Այնուամենայնիվ, ելնելով խցանափայտի խնայողության պահանջից, շուտով սկսել են խցանները մինչև վերջ խցկել շշերի պարանոցի մեջ՝ զրկելով այն վերին մասից: Հենց այդ ժամանակ էլ գինու շշի խցանը հանելու խնդիր է առաջացել, և այդ նպատակով սկսել են կիրառել բազմազան մեթոդներ: Օրինակ՝ ոմանք հարվածել են շշի հատակին, ոմանք թափահարել այն, ոմանք ծակել խցանը կամ այն ներխրել դեպի ներս, իսկ որոշներն էլ նախընտրել են ուղղակի կտրել կամ կոտրել շշի պարանոցը: Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է խցանահանը: Ճշգրիտ տվյալներ խցանահանի ստեղծողի մասին չեն պահպանվել, բայց պատմության մեջ խցանահանի մասին առաջին գրավոր հիշատակումը, որպես «պողպատե պտուտակ խցանը դուրս քաշելու համար», թվագրվում է 1681 թվականով: Խցանահանի համար տրված առաջին արտոնագիրը թվագրվում է 1795 թվականով, և տրվել է բրիտանական նախարարներից մեկին՝ Սամյուել Հենշելին:

Դրանից հետո 1802 թվականին արտոնագրվել է առաջին մեկ լծականի խցանահանը: Դրա ստեղծող եղել է Էդվարդ Թոմփսոնը, որը բաժանել է խցանը հանելու գործընթացը մի քանի փուլերի: Իսկ ահա կողմնային լծակներով առաջին խցանահանը արտոնագրվել է այլ անգլիացու՝ Լանդի կողմից 1855 թվականին: Այս դեպքում լծակը գտնվել է վերևում: Առաջին երկլծականի խցանահանը, որը օգտագործվում է նաև ներկայումս արտոնագրել է անգլիացի Հիլլը 1888 թվականին: Այնուամենայնիվ Հենշելի խցանահանը չի մոռացվել, և նույն տարում ամերիկացի Բաննետը արտոնագրել է նորարացված խցանահան, որին զոդված է շշի պարանոցին նստող հատուկ գլխադիր, որը թույլ է տալիս խցանահանը պտտել հեշտությամբ:

Այնուամենայնիվ, որպես առավել հաջողված խցանահան, թերևս, պետք է համարել Հերբերտ Ալենի ստեղծած խցանահանը, որը ստեղծվել է 1979 թվականին և կոչվում է Screwpull: Այս դեպքում գաղափարը այն է, որ կարելի է խցանը շշից հանել առանց ֆիզիկական ջանքեր գործադրելու: Screwpull-ը արագորեն է ձեռք բերել ժողովրդականություն, քանի որ այն հեշտությամբ է մտցվում խցանի մեջ, այնուհետև հնարավորություն է տալիս հեշտությամբ հանել այն շշի պարանոցից: Ալենը այդ ամենի վրա կանգ չի առել և նախ ստեղծել է այդ խցանահանի գրպանի տարբերակը, այնուհետև լծակային տարբերակը: Վերջինս թույլ է տալիս հեշտությամբ դուրս հանել խցանը՝  սեղմելով լծակը: Լծակային խցանահաները համատեղում են իրենց մեջ ձևավորում, պարզություն և հարմարավետություն: Ներկայումս խցանահաների որոշ վաղ մշակումներ զգալի քանակությամբ աճուրդի են հանվում: Բայց նրանց գինը պարզապես հարգանքի տուրք է իրենց տարիքին և եզակիությանը, քանի որ նրանք շատ առումներով են զիջում  Screwpull խցանահանին:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular