ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանենք մեր պաշտպաններին. բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Վերջինս Կառավարության կայքում հրապարակեց հայտարարություն, որով իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Պաշտպանենք մեր պաշտպաններին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ նախատեսված չի ԳՇ պետի հայեցողական ազատում իր պաշտոնից՝ ավելին, նա Սահմանադրության 155 հոդվածի 3 կետի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածին համաձայն, պաշտոնի է նշանակվում 5 տարով, և կարող է այդ ընթացքում պաշտոնից ազատվել միայն կամ իր դիմումին համաձայն, կամ էլ պաշտոնը զբաղեցնելու անհնարինության դեպքում։

Նա նաև հրաշալի գիտի, որ սա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չի, քանի որ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը ստորագրել է ոչ թե զուտ Օնիկ Գասպարյանը, այլ բանակի ամբողջ հրամանատարական կազմը, և ստորագրել են, քանի որ Փաշինյանի արկածախնիր գործողությունների պատճառով բանակը և երկիրը հայտնվել են անդունդի եզրին։ Գիտի նաև, որ բանակը իրեն այլևս չի ենթարկվելու, տեսնելով, թե ինչպես է նա վարվում բանակի հրամանատարների հետ։

Գիտի այս ամենը, և գիտի, որ ելքը ճգնաժամից ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ իր հրաժարականն է։ Սակայն փորձում է ժամանակ ձգել, առևտուր անել, և իր քայքայիչ իշխանությունը երկարաձգել Հայաստանում։ Երկարաձգել՝ մեր հասարակության աղքատ և վհատված մասին խոստումներով կերակրելու միջոցով վերարտադրվելու համար։ Երկարաձգել՝ թշնամուն նոր զիջումների միջոցով ողորմություն մուրալու և դա մեզ նվաճում ներկայացնելու համար։ Երկարաձգել՝ առանց պետությանը և ժողովրդին որևէ բան առաջարկելու, փոխարենը պետության կառույցները քանդելու և քայքայելու միջոցով։

Այսօր հասել է այն պահը, երբ մենք պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը։ Իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի ոչ միայն բանակը (որն արդեն այն ասել է), այլև պետության մյուս կառույցները, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է Փաշինյանի կողմից օգտագործվելու և այնուհետև կազմալուծվելու վտանգի առաջ։ Իր ընտրությունը պետք է կատարի յուրաքանչյուր հայ մարդ՝ կամ նա ցանկանում է ապրել ազատ երկրում, կամ փաշինյանինների կողմից կառավարվող թուրքական վիլայեթում, և կամ էլ ստիպված է լինելու տարագրվել դեպի օտար ափերը։

Բանակը մեր պետականության վերջին պատվարն է, որը նույնիսկ թշնամին չկարողացավ կոտրել։ Այսօր մենք չպետք է թույլ տանք նրա ներքին գործակալներին վերջնականապես կազմալուծել այն, և կանգնելով մեր բանակի կողքին, զուսպ և հավասարակշիռ քայլերով, պետք է հասնենք այս հոգեմաշ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ ի շահ մեր երկրի և մեր զավակների ապագայի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular