ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է. Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է: Նա կարող էր իրականացնել ընդամենը մեկ օր առաջ, և Օնիկ Գասպարյանին աշխատանքից հեռացնելու ապօրինի առաջարկը ՍԴ-ում վիճարկել, բայց  նա որոշեց ձեռքերը լվանալ և հիմա ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե դիմել է դատարան օրենքի դրույթը վիճարկելու համար:  Այս մասին այսօր Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Այս լարված իրավիճակում նախագահի դիմումը հանգուցալուծում չի կարող տալ: «Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրավիճակը հանրությանը և պետությանը տանում է բացարձակ և բացահայտ անկման: ԶՈՒ ԳՇ-ն միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և պաշտպանությունը: Ակնհայտ է, որ օրենքների թերի կարգավորման արդյունքում ստեղծվել է վեճ, և ԶՈՒ ԳՇ-ն, ԳՇ պետը, բարձրագույն հրամանատարական կազմը պետք է մնան և չառաջնորդվեն Կառավարության ղեկավարի ցանկություններով»:

Մինասյանը նշեց, որ ցանկացած բախման պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանի վրա է մնալու, և այդ դեպքում առանց ցնցման միակ լուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որից հետո էլ կսկսվեն հանգուցալուծումների բանակցությունները: Նա ներկայացրեց, որ այստեղ նաև պետք է գործի «Իմ քայլը» խմբակցությունը՝ արտահերթ հրավիրելով, ռազմական դրությունը հանելով, Փաշինյանին պաշտոնանկ անելով:

«Ի վերջո, սա բոլորիս երկիրն է, չի կարելի նեղ քաղաքական, խմբային, փոքր, սահմանափակ մտածողությամբ առաջնորդվել: Սա իշխանության, աթոռի կռիվ չէ, սա հայրենիքի փրկության հարց է, և այդ հարցում բոլորի մասնակցությունը կարևոր է»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular