ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դեռ շարունակում է պաշտոնավարել. Արա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դեռ շարունակում է պաշտոնավարել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պլատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետը հայտարարել է, որ  2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից (իրականում իրավունքի ուժով համարվում է նախագահի հրամանագիրն ընդունված):

1. Զինվորական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված, նախագահի ուժի մեջ մտած հրամանագիրը (եթե այն համարենք վավեր իրավական ակտ) բավարար չէ բարձրաստիճան սպային զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:  Պետք է հրամանագրին հաջորդի հանձնման-ընդունման գործընթաց, որը պետք է ամփոփվի զինվորական կառավարման մարմնի անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակից հանելու մասին առանձին իրավական ակտով: Միայն այդ պահից կհամարվի զինծառայողի ծառայությունն ավարտված:

Հիշեցնեմ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հանգամանքը: Վերջինս նախագահի հրամանագրով ազատված է պաշտոնից, սակայն առ այսօր իրականացնում է ԳՇ պետի առաջին տեղակալի լիազորությունները, քանի որ հանձնման-ընդունման գործընթացն ավարտված չէ և համապատասխան ցուցակից հանելու մասին իրավական ակտն ընդունված չէ:

2. ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությամբ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարող է պնդել, որ նախագահի հրամանագիրն առ ոչինչ ակտ է: Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: (Տես՝ «Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 2-րդ և 3-րդ մասերը):

Այս պայմաններում, երբ Հանրապետության նախագահն էլ է արձանագրել Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի հետ հրամանագրի առերևույթ հակասությունը և խուսափել է այդ վեճը իրավասու մարմնին՝ Սահմանադրական դատարանին փոխանցելու իր պարտականության կատարումից, ԳՇ պետը  և իր անձնակազմը կարող են նաև վստահելով նախագահի հրապարակային մեկնաբանությանը, պնդել նախագահի հրամանագրի առոչինչ լինելը:

Բոլոր դեպքերում, դեռևս այս պահին, ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել:

Նախագահի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը որևէ կապ չունի վերոհիշյալ խնդրի հետ, քանի որ նախագահը պարտավոր էր ստեղծված իրավիճակում դիմել ՍԴ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Հ.Գ. Իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular