ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ազդեցություն է ունեցել Քովիդ-19-ը տարեցների վրա․ հայկական Կարմիր խաչի ընկերությունն ամփոփում է արձագանքի մեկ տարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1-ին հետազոտության արդյունքների համաձայն, որին մասնակցել է Երևանից և յոթ մարզերից 668 տարեց, ծերացմանը զուգահեռ մեծանում է տնային խնամքի և դրա մատչելիության անհրաժեշտությունը: Քաղաքային բնակավայրերում ապրող հարցվածների 29.4% -ը տնային խնամք է ստանում, գյուղական բնակավայրերում այդ տոկոսը կազմում է ընդամենը 3%:

Տարեցների համար զգալիորեն կրճատվել է այնպիսի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիությունը, ինչպիսիք են համայնքային կենտրոնները և ժամանցի օբյեկտները, հասարակական տրանսպորտը, խանութները և բանկերը։

Ըստ խնամողների, տարեց մարդկանց առողջական վիճակը, ապրելակերպը, ֆինանսական վիճակը և ծախսեր անելու կարողությունը, քաղաքական գործունեությունը, ընտանիքի, ընկերների և հարևանների հետ սոցիալականացման մակարդակները, շարժունակության մակարդակը և հուզական վիճակը շատ ավելի վատթարացան Քովիդ-19- ի և դրա արդյունքում սահմանված սահմանափակումների պատճառով։

Հարցումը պարզել է նաև, որ մարդասիրական ֆինանսական աջակցությունը կարևոր է հարցվածների մեկ երրորդի համար և ավելի է կարևորվել  Քովիդ-19 - ի ընթացքում:

Հետազոտության արդյունքների ու եզրակացությունների հիման վրա մշակվել են և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ազգային ու միջազգային կազմակերպություններին, ՏԻՄ-երին, ՀԿ-ներին և ՀԿԽԸ-ին կներկայացվեն թե կարճաժամետ, և թե երկարաժամկետ գործողությունների առաջարկներ:

2-րդ հետազոտությունն իրականացվել է Երևանում և բոլոր մարզերում, մասնակցել է 862 մարդ՝ ներառելով 18-ից բարձր բոլոր տարիքային, կրթական և մասնագիտական խմբերը։

 Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը Քովիդ-19-ը սահմանում է որպես «վիրուս, որը կարող է հիվանդություն առաջացնել», ընդ որում կանայք ավելի են հակված այն որպես միֆ ընդունել, քան տղամարդիկ։

Ըստ հարցման արդյունքների՝ մարդիկ ավելի լավ են տեղեկացված COVID-19- ի փոխանցման, պաշտպանության և ախտանիշների մասին, քան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և բուժհաստատություններ դիմելու եղանակների մասին:

Հեռուստատեսությունը, պետական պաշտոնյաները և առողջապահական աշխատողները տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներն են Ֆեյսբուքն այստեղ զբաղեցնում է 4-րդ տեղը, չնայած որ այն տեղեկատվության երկու առավել նախընտրելի աղբյուրների շարքում է։ Հեռուստատեսությունը շարունակում է միջին տարքից բարձր խմբի համար մնալ տեղեկատվության ամենավստահելի աղբյուրը, մինչդեռ երիտասարդները նախընտրում են համացանցը։

Խարանի և խտրականության դեպքերի մասին՝ ըստ հետազոտության նշել են հարցվածների միայն 8․3 տոկոսը։ 

Հարցվածների 25 տոկոսի մոտ ֆինանսական վիճակը վատթարացել է, մեծ մասը նախընտրում է ստանալ ամսական ֆինանսական աջակցություն, 27․2 տոկոսի հոգեբանական վիճակի վրա համավարակն ունեցել է բացասական ազդեցություն՝ առաջացնելով վախեր և դեպրեսիա։

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մեկ տարի առաջ 2020 թվականի մարտի 16-ին՝ երկրում Քովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման առաջին իսկ օրվանից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, 2000 վերապատրաստված կամավորներով իրականացրել է արագ, միջնաժամկետ և երկրաժամկետ արձագանք։

Իրականացվել է․

·    ռիսկի հաղորդակցություն եւ հանրային իրազեկում (ավելի քան 1 միլիոն մարդ),

·    պաշտպանիչ միջոցների տրամադրում (մոտ 1 միլիոն դիմակ, ալկոգել, սփրեյ, ԱՕ արկղիկներ)․

·    մարդասիրական աջակցություն՝ սնունդ եւ հիգիենիկ պարագաներ (մոտ 33 000 մարդ)

·    թեժ գծի միջոցով սոցիալ-հոգեբանական աջակցություն (ավելի քան 30 000 անձ),

·    աջակցություն տնային տնտեսություններին (32 տնային տնտեսություն)

·    էլեկտրաէներգիայի (733 անձ), կոմունալ վճարների (11 419 անձ) եւ բնակվարձերի փոխհատուցում (421 անձ)։

·    կրթական գործընթացի համար պլանշետների տրամարդում (500 երեխա)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular