ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 10

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ արդյունավետ և հետաքրքիր կլինի: Այն շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա, այդ թվում՝ այնպիսի գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Որոշ Խոյեր կստանձնեն այն, ինչը նախկինում ոչ մի կերպ չէին կարողանում սկսել: Անհրաժեշտ արդյունքների հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք:

Դուք շատ հնարամիտ կլինեք, հաճախ կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին փնտրել, այլ ոչ թե գնալ տրորված ճանապարհով: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է աշխատանքի, ուսման և օգտակար գործերի համար: Դուք մասերին ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք կարևոր մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Կարող են օգնել հին ծանոթները, որոնք հաճախ լրիվ անշահախնդիր կգործեն: Դուք բաց չեք թողնի ձեր համախոհներին շնորհակալություն հայտնելու, նրանց պատասխան ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված հարազատներից մեկի հետ: Երեկոյան հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Հաճախ խոսքը միայն ցավալի մանրուքների մասին կլինի, բայց նույնիսկ դրանք կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք լավատես լինել, դատարկ բաների պատճառով չհուզվել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ավելի հաճախ հաջողակ կլինեք, շատ գործերից գլուխ հանելն ավելի կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարի հետ զգույշ եղեք: Լավագույն օրը չէ այն դատարկ բաների վրա ծախսելու համար: Եթե խնայող լինեք, ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար: Մնացած առումներով օրը բարենպաստ է: Այն հաջողություններ է խոստանում ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում:

Ձեզ կհաջողվի ձեռք բերել այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Որոշ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ են լսել և նոր ընկերներ կգտնեն: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, նրանք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Օրը հանգիստ հուզական ֆոն չի ունենա, ձեր տրամադրությունն էլ փոփոխական կլինի: Աշխատեք ուրախության առիթներ գտնել. դրանք ավելի շատ կլինեն, քան կարող է առաջին հայացքից թվալ:

Օրվա կեսը բարենպաստ է ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ավելի ուշ կուզենաք մենակ մնալ: Երեկոն բարենպաստ է ստեղծագործ զբաղմունքների համար: Դրանք կոգեշնչեն, դրական հույզեր կպարգևեն: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նոր բան ստանձնել. երկու դեպքում էլ չեք հիասթափվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-որ բան ստանձնելուց առաջ գործողությունների ծրագիր մշակեք: Չարժե հույս դնել իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ձեր ունակության վրա: Այսօր ավելի հեշտ կլինի գործեք այնպես, ինչպես ավելի վաղ էիք մտածել: Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի և ճիշտ եզրակացություններ կանեք:

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Եթե հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, հիմա հեշտությամբ կկարողանաք դրանք դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է ինքնուրույն գործեք: Գործողություններում ազատությունը շատ բան կհեշտացնի, թույլ կտա վարվել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Շրջապատողների խորհուրդները անպիտան կլինեն, հաճախ կշեղեն ձեզ,  օգուտ չեն տա:

Արժե վերադառնալ հին ծրագրերին, քանի որ չի բացառվում՝ հիմա կարողանաք դրանք կյանքի կոչել: Կիրականանան որոշ Կշեռքների հին ցանկությունները: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, զրույցների բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, իսկ դա օրվա սկիզբը մռայլ կդարձնի: Ընդ որում՝ այդ հատվածում առաջ եկած դժվարություններն այնքան էլ լուրջ չեն լինի և շուտով կմնան անցյալում: Կուրախացնի հին ընկերների աջակցությունը, որոնք միշտ ձեր կողմից կլինեն և պատրաստ կլինեն օգնել, եթե դրա կարիքը լինի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է առօրյա գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից և համարյա չեք հոգնի: Հավանական են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք տեսնել հյուրերին, իսկ նրանք ամենայն հավանականությամբ լավ լուրեր կբերեն: Հնարավոր է հանդիպում մեկի հետ, որին կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք միանգամից կշահեք նոր ծանոթների համակրանքը, իսկ հներին հեշտությամբ կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, այսօր կփոխեն իրենց կարծիքը:

Հնարավորություն կունենաք ավարտել հին գործերը, որոնք մեծ ուժեր էին խլում: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ազատ կզգաք: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան խնդիրները լուծելու, իրար հետ վիճած հարազատներին հաշտեցնելու հնարավորություն կտա: Կարող եք մտերիմների հետ միասին ծրագրեր կառուցել: Շուտով կկարողանաք կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ է շփումների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շրջապատողների միայն թերություններն են նկատում: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ուրախություն կբերեն:

Ավելի ուշ կգա լրջություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Ոչ ոք չի շեղի ձեզ: Դուք կարող եք գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչն ուրիշներին չի հաջողվել, հրաշալի արդյունքների կհասնեք համարյա անհույս թվացող գործում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին արժե ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա համարյա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Չեն բացառվում իրադարձությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, ցույց կտան՝ ինչպես մեռյալ կետից շարժել բարդ գործը:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից. դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Դրանք շատ անսովոր կլինեն: Դուք բաց չեք թողնի սիրելիին զարմացնելու և ուրախացնելու հնարավորությունը, նա էլ նույնկերպ կպատասխանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կդասավորվի, անհանգստանալու պատճառ չունեք: Հաճելի հանդիպումներ շատ կլինեն: Չի բացառվում ձեզ հետ ուզենան հանդիպել մարդիկ, որոնց մասին վերջերս շատ էիք հիշում: Հարմար օր է կարևոր բաների մասին անկեղծ զրուցելու համար: Մի վախեցեք ձեր զգացմունքներով կիսվել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, օգնել հարազատին կամ բարդ իրավիճակում հայտնված մեկ այլ մտերիմ մարդու: Դուք ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա, և շրջապատողները կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular