Այլևս Բաղրամյան պողոտայից է որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը. Վանեցյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խանգարում գերիների վերադարձի հարցի ու առհասարակ մեր անվտանգային համակարգում առկա խնդիրները լուծելուն»,- Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ իշխանությունները հերթական անգամ փորձում են իրենց ապաշնորհությունը և գործ չանելու իրենց անկարողությունը բարդել այս կամ այն մարդու վրա:
Ա. Վանեցյանը հույս ունի, որ Հանրապետության նախագահն այսօր կդիմի ՍԴ՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկության հարցով:
«Ուղղակի տրամաբանորեն չի կարող լինել առաջին անգամ հետ ուղարկել Փաշինյանին՝ համարելով հակասահմանադրական, սակայն հետո չդմել ՍԴ: Հույս ունենք այսօր նախագահի աշխատակազմից կստանանք լուր, որ նախագահն, այնուամենայնիվ, դիմել է ՍԴ: Եթե չդիմի, տեղում կհասկանանք՝ ինչ ենք անում, մեր գործողությունները կանենք»,- ասաց Ա. Վանեցյանը:
Նա համոզված է՝ իրենց համառ պայքարի արդյունքում ու հանրային ճնշման ավելացման դեպքում կհասնեն արդյունքի:
«Այլևս քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից և այստեղից է որոշվելու Հայաստանի ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Ա. Վանեցյանը: