ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան լռեցրե՞ց Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ըստ 1or.am-ի տեղեկությունների՝ հստակ և հատուկ հրահանգ է իջեցվել Կրեմլից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ որի Փաշինյանը պետք է լռություն պահպանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին և այդ լռությունը չպետք է խախտվի ոչ մի պարագայում՝ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսին է ներքաղաքական իրավիճակը, անկախ այն բանից, թե փողոցային ինչ բառամթերքով ու արտահայտություններով են վիրավորում և վարկաբեկում ներկայիս իշխանություններին։

Երևի Մոսկվայից իջեցված ներկուլիսային հրահանգն է պատճառը, որ Փաշինյանը անարձագանք է թողել Քոչարյանի՝ վերջերս ռուսական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցներում իր մասին հնչեցված բավականին կոշտ արտահայտությունները։

Հավանաբար Փաշինյանը արդեն գիտակցում է այն իրողությունը, որ ինքը ոչ միայն անզոր է Քոչարյանի դեմ պայքարում, այլ նաև լծակներ չունի ոչ Մոսկվայում, ոչ ՀԱՊԿ-ում, ոչ էլ առհասարակ այլ երկրներում։ Նա այսօր Հայաստանում էլ իջեցրել է իր վարկանիշի սանդղակը։ Փաշինյանը դարձե՞լ է ավելի լուռ ու անտարբեր իր մասին հնչեցված քննադատությունների, վիրավորանքների նկատմամբ, թե պարզապես իր հնարավորություններն են դարձել սահմանափակ և նա այլ ճանապարհներով է փորձում պատասխանել իր անձի մասին հնչող վիրավորանքներին, կամ փորձում է նոր օրենքների միջոցով իրեն զերծ պահել քննադատություններից։

Այլ կերպ ասած կապանքների մեջ է դնում ազատ խոսքը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող դատական պրոցեսին, ապա այն այսօր իմիտացիոն բնույթ ունի, քանի որ վարչապետը ինքն էլ գիտակցում է, որ ամեն ինչ արդեն վաղուց ավարտվել է և չգիտի, թե այդ թեման ինչպես փակի, քանի որ այնքան շատ խոստում է տվել, որոնք կատարել այսօր անկարող է։

Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող պատասխանել Քոչարյանի կողմից իրեն քննադատող հայտարարություններին, որոշ պատգամավորներ, ովքեր ինչ-որ կերպ փորձում են դիպչել Ռոբերտ Քոչարյանի անվանը, ապա Մոսկվան շուտով իրենց էլ կլռեցնի, քանի որ պարզից էլ պարզ է, որ այդ մարդկանց հետևում Նիկոլ Փաշինյանն է։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular