ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ասում էիք «քաղաքացին տուգանվելու մատերյալ չէ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում տեսանկարահանող սարքերից ստացված տուգանքները անհամեմատ շատացել են։ Տուգանքների միջոցով ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները։ Նախ բյուջեն լցնելու խնդիր ունեն և հնարավոր է այս ճանապարհով փորձում են լուծել այդ խնդիրը, բայց անգամ եթե բյուջե լցնելու խնդիրը մարդկանց անվճարունակության պատճառով հնարավոր չլինի լուծել՝ ընտրություններին ընդառաջ ևս մեկ պոպուլիստական քայլ կանեն և կհայտարարեն, որ այդ բոլոր տուգանքները ներում են՝ ընտրազանգվածին կրկին իրենց կողմը գրավելու նպատակով։

Իշխանությունները նաև սկսել են տոտալ տուգանքներ կիրառել գործարարների, մանր ու միջին բիզնես ունեցողների նկատմամբ, օրինակ, առաքում են պատվիրում, հետո մտնում են այդ սնունդ առաքող կազմակերպություն և պահանջում են կտրոնը այն դեպքում, երբ դեռ վճարումը չի կատարվել և ՀԴՄ-ն դեռ չեն տպել։

Այս համատեքստում նաև հարկային և մի շարք այլ մարմիններ լծված են քաղաքացուց տուգանքի մատերիալ կերտելու գործին։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular