Աղջիկը բողոքել է նեխած ձվի և հոտած մսի հոտից կորոնավիրուս տանելուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայում լրագրող Ջեյմլուիս Հադսպիտը գանգատվել է զզվելի հոտերից 2020 թվականի դեկտեմբերին COVID-19-ը տանելուց հետո: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Աղջկա մոտ կորոնավիրուսային թեստը դրական է եղել, ախտանիշները եղել են մեղմ, ուստի նա հիվանդանոցային բուժման կարիք չի ունեցել և չի ստացել, իսկ երեք ամիս անց նրա մոտ հոտառությունն ու համն է վերականգնվել:
«Ես սկսեցի զգալ այդ սարսափելի հոտը, որը կարող եմ բնութագրել միայն որպես նեխած ձվի, հոտած մսի և ձկան հոտ խառնված կեղտաջրերի հոտի հետ», - պատմել է Ջեյմլուիսը իր վիճակի մասին:
Նրա խոսքով` ինքը սկզբում մտածել է, որ հոտը իր բնակարանի ներսում է, և մաքրել է այն: Բայց երբ սուպերմարկետում ևս նողկալի հոտ է զգացել և նույնը զգացել է շան հետ քայլելիս հասկացել է, որ հոտառության խնդիր ունի:
COVID-19-ը վերապրած այլ մարդիկ պատմել են քրտինքի, ծխի, քիմիական նյութերի, խմորիչի և նույնիսկ արյան հոտ զգալու մասին:
Ջեյմլուիսը ասում է, որ ինքը ոչ մի կերպ չի կարողանում մեղմել հիվանդության հետևանքները և չի հասկանում, թե երբ այն կանցնի: Նա զզվելի հոտերից սրտխառնոց ու սթրես է ունենում: Բացի այդ, աղջիկը կարողանում է ուտել միայն ամենապարզ կերակուրներ, օրինակ` վարսակի ալյուր, մակարոնեղեն, քանի որ ցանկացած հոտավետ սնունդ այնպիսի նողկանք է առաջացնում, որ նրան ստիպված է լինում փսխելով կերածը հետ տալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը