ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների և վատնումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի  և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի  մարզի  գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում,համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական  բնույթի  մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները:

Մասնավորապես, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ Շիրակի  մարզի  Զույգաղբյուր  գյուղի  նախկին  համայնքապետ Գ.Ս.-ի՝ 2008-2016թթ.-ին որպես համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում համայնքի բյուջեից ավագանու որոշումների հիման վրա, որպես ուսանողների ուսման վարձ,  դուրս է գրվել ընդհանուր՝ 2.4մլն ՀՀ դրամ գումար, որից հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաև համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռևս չավարտած անձին: Սակայն նշված գումարից մոտ 1.8մլն ՀՀ դրամ գումարի, որպես ուսման վարձ, փոխանցման վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները բացակայում են: 

Իսկ մյուս դեպքում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արեգնադեմ համայնքի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015թթ., ավագանու որոշումների հիման վրա, նշված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով, համայնքի բյուջեից անվանական 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.4մլն ՀՀ դրամ գումար: Սակայն նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։

Վերը նկարագրվածի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ լիարժեք պարզելու նպատակով, նաև նկատի ունենալով, որ նշված համայնքների նախկին ղեկավարներն առարկել են վաղեմության ժամկետներ անցնելու հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու դեմ, նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, Զույգաղբյուրի համայնքապետարանին առնչվող դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական  օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Արեգնադեմի համայնքապետարանին վերաբերող դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործերն ողարկվել են ՀՀ  քննչական  կոմիտեի  Շիրակի   մարզային   քննչական   վարչություն`  նախաքննություն կատարելու  հանձնարարությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular