Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս պապը նախքան Մոսուլը կլքեր, այցելել է Իրաքում գտնվող սիրիական և հայկական եկեղեցիներ։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնում է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինին։
«Հռոմի պապը մասնավոր այց է ունեցել սիրիական և հայկական եկեղեցիներ»,–գրել է Մարտինին` կից նաև լուսանկարներ տեղադրելով։
Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունն Իրաք մեկնարկել էր մարտի 5-ին: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր:
Հիշեցնենք` երեկ` մարտի 8-ին, նա ավարտեց իր հովվապետական այցն Իրաք։