ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիները որոշել են գարնանը մասսայական դուրս գալ երկրից երեք ուղղություններով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
lenta.ru-ն գրում է, որ ռուս ճանապարհորդները որոշել են գարնանը զանգվածաբար երկիրը լքել երեք արտասահմանյան երթուղիներով: Այս մասին հաղորդել է OneTwoTrip առցանց ծառայության ուսումնասիրության մեջ, որը ներկայացվել է Lenta.ru-ի խմբագրություն:
 
Այսպիսով, ըստ վերլուծաբանների, զբոսաշրջիկների մեծ մասը արձակուրդ է նախատեսել Թուրքիայում. այնտեղ պատվիրված են միջազգային թռիչքների բոլոր ավիատոմսերի 34,6 տոկոսը: Հայաստանը հանրաճանաչությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը (պատվերների 10,5 տոկոսը ընդհանուր թվից):
 
Բացի այդ, լավագույն եռյակում ընդգրկվել է Ղրղըզստանը, ուր կթռչեն արտերկրում հանգստանալ նախատեսող ճանապարհորդների 9.6 տոկոսը:
Ցուցակում ներառված են նաև ԱՄԷ-ն (7,8 տոկոս), Ադրբեջանը (4,4 տոկոս), Մալդիվները (3,9 տոկոս), Եգիպտոսը (3,6 տոկոս), Ղազախստանը (2,4 տոկոս), Մոլդովան (1,8 տոկոս) և Վրաստանը (1,7 տոկոս):
 
«Հետաքրքիր է, որ Վրաստանը հայտարարել է ռուսների համար սահմանների բացման մասին միայն անցյալ շաբաթ, բայց այդքան կարճ ժամանակում այն արդեն մտել է լավագույն 10 հայտնի ուղղությունների կազմ, անգամ երկրների միջև ուղղակի թռիչքների բացակայության պայմաններում: Դա ցույց է տալիս Վրաստանի զբոսաշրջության բարձր ներուժը և ռուսների մեծ սերը այդ երկրի նկատմամբ»,- նշել են ծառայության մասնագետները:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular