Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը միտված է ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. իրանագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել մի կարեւոր հանգամանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանգետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի վերջին Բաքվի բռնապետը բառացիորեն հայտարարեց, որ դրա «թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ներառյալ ամենածանրերը եւ բեռնատարները», ինչն առաջին հայացքից խիստ տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն պնդումը, որ օդանավակայանը կառուցվում է Շուշի այցելելը իբր հեշտացնելու համար։
Ընդ որում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, այն կարող է օգտագործվել նաեւ Իսրայելի եւ ՆԱՏՕ-ի կողմից հակառուսական եւ հակաիրանական նպատակներով։
Պատմությունը երբեմն զավեշտների օրինակներ է տալիս․ ռուսական զենքի ուժով Իրանից նվաճված եւ ի պատիվ ռուս զորահրամանատար Պավել Կարյագինի անվանակոչված ռուսական նախկին ամրակետ Կարյագինոն այժմ կարող է օգտագործվել հենց Ռուսաստանի եւ Իրանի դեմ արդեն նոր «տերերի» եւ «հյուրերի» կողմից։