ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու օր առաջ վարչապետը մի բան ասաց, որը մինչ օրս, դեռ ոչ ոք չէր ասել.Կարեն Քոչարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ճիշտն ասած, առաջին իսկ օրվանից Կարեն Կարապետյանի գրեթե բոլոր գործողություններն ու մտքերը ինձ համար ընդունելի էին:

Բայց երկու օր առաջ վարչապետը մի բան ասաց, որը մինչ օրս, այդ մակարդակով, դեռ ոչ ոք չէր ասել: Խոսքը մեր հասարակության <Լացկանյան> լինելու մասին է:

Ընդ որում պարզվեց, որ ամենաշատ լացողն ու նվնվացողը հենց չինովնիկներն են՝ այդ թվում նաև փոքր և միջին կարգի համայնքապետերը,որոնք աշխատելու և ռեսուրս գտնելու փոխարեն պարազիտի նման նստած են բյուջեյի վզին:

Վարչապետի մոտեցումը ոչ ստանդարտ է՝ դոտացիա կստանան այն համայնքները, որոնք կկարողանան իրենք էլ ինքնուրույն գումարներ վաստակել: Այսինքն այն կասկածելի պրակտիկան՝ որքան քիչ ես քո տեղական բյուջեն լցնում, այնքան շատ դոտացիա ես ստանում, վերանում է:

Վերջապես մոտիվացիա և ստիմուլ է առաջանում համայնքապետերի համար: 

P.S. Իհարկե սա չպետք է վերաբերվի սահմանամերձ գյուղերին (թեև սահմանամերձ գյուղերն ավելի լավ են իրենց հարցերը լուծում, քան մնացածները): Առավել ևս չի կարող տարածվել բիզնեսի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular