ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 9

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, կշարժվեք ընտրված ուղղությամբ: Հաճախ կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք շատ հարցերին ճիշտ պատասխաններ կգտնեք:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Որոշ Խոյեր կկարողանան հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էին, եթե նախաձեռնող լինեն: Լավ է զբաղվեք տնային գործերով, կարգուկանոն հաստատեք և ազատվեք անպիտան իրերից: Օգտակար գնումներ անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Այսօր ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով և չվշտացնելով: Որոշ Ցուլեր նոր համախոհներ ու օգնականներ կգտնեն: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ կամ պիտանի տեղեկատվություն կստանաք:

Օրը լավն է ֆինանսների տեսանկյունից: Առաջին հերթին՝ հավանական են դրամական մուտքեր, որոնք կգերազանցեն ձեր ակնկալիքները: Եվ երկրորդ՝ մեծ է հաջող գնումների և գործարքների հավանականությունը: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք նոր գործեր ստանձնել: Օրվա առաջին կեսը հազիվ թե շատ արդյունավետ լինի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու զբաղվել ինչ-որ ձանձրալի և ոչ այնքան կարևոր, բայց միևնույն է՝ ուշադրություն պահանջող գործով: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ ուշադրություն եք դարձրել մանրուքներին, որոնք մյուսները չեն նկատել:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, այնպես որ՝ մի հետաձգեք ձեր մտահղացումները կյանքի կոչելը: Դուք հեշտությամբ համախոհներ կամ օգնականներ կգտնեք, եթե դրա կարիքը լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տարաձայնություններ ու վեճեր այսօր սովորականից շատ կլինեն: Դուք կաշխատեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, լեզու գտնել մարդկանց հետ, բայց դա ամեն անգամ չի ստացվի: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Երբեմն մի քանի ժամանակին ասված բառն էլ բավական կլինի իրավիճակը լիցքաթափելու համար:

Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ոչ ոք ձեզ չշեղի, հրաշալի գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անարդյունավետ կսկսվի: Նրա առաջին կեսին հաճախ անօգուտ, բայց գրավիչ զրույցներ կլինեն: Ձեր հմայքն աննկատ չի մնա, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան և շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Ավելի ուշ օգտակար գործերի համար հարմար ժամանակ կգա: Կարող եք լուծել կարևոր հարցերը. դուք ոչինչ աչքաթող չեք անի, իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները հաշվի կառնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հրաշալի կդասավորվի: Շատ բան լավ կստացվի: Կհաջողվի կյանքի կոչել համարձակ ծրագրերը, այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Որոշ Կույսեր հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի և ավելի հարմար է հանգստի, հասարակ ու հաճելի զբաղմունքների համար: Բարենպաստ ժամանակ է ոչ մեծ զբոսանքների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել. դուք յուրաքանչյուրին կուրախացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ինքնուրույն գործել, քանի որ այդպես հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Հավանական են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց շնորհիվ կարող եք կարևոր գործում առաջընթաց արձանագրել:

Ձեզանից պահանջվում է գլուխներդ չկորցնել ու ավելի շատ հույս դնել սեփական ուժերի, քան ինչ-որ մեկի աջակցության վրա: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի, կենցաղային հարցերի լուծման համար: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ, ինչպես նաև այցեր, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հեշտ չի անցնի: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ գործերի վրա, կշեղեն ավելորդ մտքերը, ինչն էլ երբեմն սխալների պատճառ կդառնա: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու վերադառնալ հին նախագծերին, և դա նշանի ներկայացուցիչներին չի ուրախացնի: Իսկ ահա վաղուց սկսածը հաջողությամբ ավարտելու հնարավորությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, որը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Լավ գաղափարներ կհայտնվեն: Դրանցից մի քանիսի իրագործմանը կարող եք միանգամից անցնել. ժամանակը զուր մի վատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ցանկացած հանդիպման համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, զրուցակիցներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու ծրագրերով: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը օգուտ կտա ձեր կարիերային: Այդ հատվածում կարող եք անցնել հին ծրագրերի իրագործմանը. ամեն ինչ կստացվի:

Օրվա երկրորդ կեսին արժե զբաղվել տնային գործերով. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, շատ ժամանակ չեք վատնի և չեք հոգնի: Հավանական են հաջող գնումներ: Շատ Աղեղնավորներ օգտակար իրեր ձեռք կբերեն: Լավ է հյուրեր ընդունեք. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ օր է: Այն հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Եթե պայմանները թույլ տան, արժե զբաղվել միայն նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք: Կհաջողվի արագ նորը սովորել: Ցանկացած պիտանի տեղեկատվություն դուք միանգամից կմտապահեք:

Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և սիրելիին ուրախացնելու հնարավորություն կտա: Կհաջողվի անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է նոր գործեր սկսելու համար: Լավ գաղափարներ կհայտնվեն և մտածածն իրագործելը հետաձգելու համար ոչ մի պատճառ չի լինի: Շատ Ջրհոսների կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ այնպիսի, որոնք ձեզ լրիվ անշահախնդիր կաջակցեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հարմար ժամանակ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ամեն ինչի մասին զրուցելու համար: Շրջապատողները հրաշալի գաղափարներ կտան, հաճախ դուք կօգնեք նրանց կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք կարևոր նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեք:

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, բայց դուք ճնշումներին տեղի չեք տա, կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք և սխալներ չեք գործի: Չնայած երբեմն լարված պահեր կլինեն, ձեզ կհաջողվի ոչ ոքի հետ չվիճել, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular