ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նոր սպառնալիք է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի պաշտպանության նախարարը 2-3 անգամ առիթ ունեցել է ասելու, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ռուսական սահմանապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա։

Ինչ խոսք, դրա անհրաժեշտությունը կա։

Բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ կառավարության որևէ պաշտոնյա չի պարզաբանում, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա և ինչ նպատակով են ՌԴ զինծառայողները մի քանի օր առաջ մեկնել Տավուշ։

Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։

Ի դեպ, դեռ պարզ չէ, թե ինչ բնույթի ծառայություն են կրելու ռուս զինծառայողները, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ է կրում։

Հարցն այն չէ, որ ռուսական զորախմբի ներկայությունը որևէ կարգի խնդիր է հարուցում, այլ այն, որ մտավախություն կա՝ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է և դեռ պարզ չի, թե այս անգամ ինչ գին կվճարի Հայաստանի քաղաքացին։

Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ, բազմակողմ համաձայնագրերը երկու երկրներին հնարավորություն են տալիս ամենախորը մակարդակով ռազմական համագործակցություն ծավալել, բայց պետք է մեր հանրությունը այդ մասին իմանա պաշտոնական շրջանակներից, այլ ոչ թե ռուս զինծառայողներին Տավուշի տարբեր բնակավայրերում հարցուփորձից։

Հայաստանի ՊՆ-ն, իշխանական տարբեր պաշտոնական խողովակներ սիրում են «հերքման շքերթներ» կազմակերպել, սակայն ռուս զինծառայողների Տավուշում գտնվելու հանգամանքը մի քանի օր է շրջանառվում է, նույնիսկ լուսանկարներ կան ցանցում, տեղակայման վայրեր են նշվում, բայց իշխանությունը շարունակում է լռել/թաքցնել»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular