ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբևէ չէի պատկերացնի, որ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՛չ բարբարոսությանը․․․

Երբևէ չէի պատկերացնի, որ մեր հերոս, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ, ովքեր տասը տարի առաջ Երևանում կառուցված Բարերարների ճեմուղին կարող են ավերել, կարող են ջարդել, գողանալ ազգիս մեծերի կիսանդրիները։

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում։ Հայն արարող է, բայց ոչ ավերող։ Վանդալները հայեր չեն․․․ Նրանք ոճրագործներ են։

Տարիներ շարունակ Բարերարների ճեմուղին ոչ միայն հաճելի զբոսավայր էր, այլև ուխտատեղի էր դարձել, որտեղ հայրենասիրության, ազգասիրության, բարության և մարդասիրության անմոռանալի դասեր էին ստանում մեր դպրոցականները։

Երեխաները հիանում էին Մանթաշյանցի և Արամյանցի վառ կերպարով, նրանց գործարար տաղանդով ու բարեգործական ձեռնարկներով, Գալուստ Գյուլբենկյանի դիվանագիտական բացառիկ կարողություններով և նավթարդյունաբերության ոլորտում արձանագրած ձեռքբերումներով։

Լսում էին Ալեք Մանուկյանի՝ հայապահպանությանը միտված ծրագրերի և աշխարհատարած գործերի մասին, ծանոթանում էին Լազարյան եղբայրների գործունեությանը, պետությանը մատուցած ծառայություններին, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված ահռելի ջանքերին։

Աշակերտները ճեմուղուց հեռանում էին ազգի նվիրյալ, հասարակական-քաղաքական գործիչ, մեծանուն բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբարի հսկայածավալ աշխատանքների մասին պատկերացում կազմելով։

Որքան էլ փորձեն վնասել Բարերարների ճեմուղին և ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, միևնույն է՝ մեր Մեծերն իրենց հաստատուն տեղն ու դերն ունեն հայոց պատմության մեջ։

Հայ բարերարներն անմահ են իրենց ազգօգուտ գործերով ու անուրանալի վաստակով, իսկ հայ երիտասարդ սերունդը կշարունակի դաստիարակվել նրանց օրինակով, մեծանալ ազգային արժեքներով։

Ի հեճուկս չարի ու թշնամյաց, անմահությունը բազկատարած իր գիրկն է առել հայ ժողովրդի մեծանուն զավակներին և դարձրել նրանց հավերժի ճամփորդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular