ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի համար ունի ամբողջական պատասխանատվություն եւ ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկը նաեւ նա է, որ պահպանի Սահմանադրությունը եւ դիմի ՍԴ: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»:

Նա հավելեց, որ իրենք միշտ ունեն սցենարներ. «Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ»:

Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաաթելյանն ասաց, որ իրենք միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. «Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու խոսելու իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու: Ինչ վերաբերում է արտահերթ  ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է: Նկատի ունենալով «Հայրենիքի փրկության շարժումը»  գտնվում է՝ իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգը եւ մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ: Եթե ինքն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա եւ նշանակեն արտահերթ ընտրություններ, ում է սպասում: Խորհրդարանական մյուս կուսակցությունների որոշումից ընդհանրապես կախված չէ իր որոշումը: Ինքն ունի խորհրդարանական մեծամասնություն: Իսկ եթե ինըք մտածում է, որ իր խմբակցությունը կգնա կքվեարկի վարչապետի այլ թեկնածուի, նշանակում է՝ ինքը չունի խորհրդարանական մեծամասություն, իր ֆրակցիան պարզապես գերի է իր ձեռքում: Եթե դա էլ չունի, մնացել է, որ ինչ անի, թող հեռանա»,-ասաց Սաղաթելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular