ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` մանանեխ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանանեխը (ռուսերեն горчица, լատիներեն Brassica juncea), հնագույն ժամանակներից է օգտագործվել է որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։ Այն կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի Brassica ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույս է։

Մանանեխը մշակվել և օգտագործվել է մարդկանց կողմից և տարածվել է եղել ամբողջ Հին աշխարհում Եվրոպայից մինչև Չինաստան: Ավելին, մանանեխը եղել է միակ տեղական սուր համեմունքը Եվրոպայում, իսկ մնացած համեմունքները ներկրվել են այլ երկրներից: Մանանեխը որպես համեմունք, հավանաբար, առաջին անգամ օգտագործվել է Հռոմեական կայսրությունում: Հռոմեացիները խաղողի չմշակված հյութը (շիրա) խառնել են աղացած սպիտակ մանանեխի հատիկների հետ և ստացել սուր համեմունք: Մանանեխի բաղադրատոմսը կարելի է գտնել 4-րդ կամ 5-րդ դարում կազմված De re coquinaria խոհարարական գրքում: Բաղադրատոմսը պարունակում է մանանեխի աղացած սերմեր, պղպեղ, տմին, կրակի վրա բոված համեմի սերմեր, սամիթ, նեխուր, ուրց, սուսամբար, սոխ, մեղր, քացախ, կարագ և բուսական յուղ: Այդ հանրագումարային համեմունքը օգտագործվել է տապակած վայրի խոզի պատրաստման ժամանակ:

Ենթադրվում է, որ հենց հռոմեացիներն են սև մանանեխի սերմերը տարել Գալիա, որտեղ այն սկսել են աճեցնել խաղողի այգիներում: 10-րդ դարում Փարիզի Սեն Ժերմեն դե Պրես աբբայության վանականները սկսել են արտադրել իրենց հատուկ մանանեխը սեղանի համար, նույնիսկ եղել է հատուկ մանանեխագործ վանական, որը համեմունք է պատրաստել ամբողջ վանքի համար: Պատրաստելիս օգտագործել են բույսի բողբոջած հատիկները, որոնք մանրեցվել են ձեռքով, ընդ որում նախընտրելի են եղել սև մանանեխի սերմերը: Համեմունք պատրաստելու համար օգտագործել են բազմատեսակ հավելանյութեր՝ պղպեղ, գինի, մեղր, չամիչ, շաքար, մանրացված պաքսիմատ և այլն: Մանանեխի սոուսն օգտագործել են հիմնականում սառը ուտեստների հետ, քանի որ համարվել է, որ այն տաքեցնող համեմունք է: Այն մատուցվել է թարմ և չորացրած ձկների, վայրի խոզի, դոնդողի, ծովախեցգետնի հետ։ Փարիզի մանանեխ արտադրողները առաջին անգամ արքայական ռեգիստրում գրանցվել են 1292 թվականին: 1390 թվականին ստեղծվել են կանոններ, որոնք արգելել են մանանեխային սոուսին ցանկացած բաղադրիչի ավելացումը, բացառությամբ մանանեխի բարձրորակ սերմերի և քացախի:

13-րդ դարում Դիժոնն է դարձել մանանեխի արտադրության ճանաչված կենտրոն: Այն թե որքան հայտնի է եղել մանանեխը Դիժոնում, վկայում են 1336 թվականին գրված հաշիվ-ապրանքագիրը 320 լիտր մանանեխի համեմունքի համար, որը կերել են Բուրգունդիայի դքսությունում միայն մեկ երեկույթի հյուրերը: 1777 թվականին Դիժոնում ստեղծվել է մամանեխի սոուսի արտադրության առաջին ընկերությունը, որը այդ սոուսի արտադրության ժամանակ օգտագործել է սպիտակ գինի՝ ըստ բաղադրատոմսի։ Այդտեղ էլ հենց հայտնվել է  մանանեխի արտադրության առաջին մեքենան: 1937 թվականին Դիժոնյան մանանեխի համար ներդրվել է ծագման սերտիֆիկացում: Մանանեխի արտադրության երկար պատմության պատճառով Դիժոնը ներկայումս էլ համարվում է «աշխարհի մանանեխի մայրաքաղաքը»:

Մանանեխը Անգլիայում հայտնվել է 12-րդ դարում: Այնտեղ մանանեխի հատիկները աղացել են հավանգի մեջ և որպես փոշի  շաղ տվել սննդի վրա, ինչպես աղացած պղպեղը: Մանանեխի մասին առաջին գրավոր հիշատակումը « The Forme of Cury» գրքում է, որը գրել է Ռիչարդ Երկրորդ թագավորի գլխավոր խոհարարը: Մանանեխի  սերմերը խառնել են ալյուրի և դարչինի հետ, ջուր են ավելացրել, ապա մանանեխի խմորից գնդիկներ պատրստել և չորացրել: Այդ ձևով պատրաստված մանանեխը հարմար է եղել պահելու համար, և, ըստ անհրաժեշտության, դրանից պատրաստել են մանանեխի սոուս՝ գնդերը թրջելով քացախի կամ  գինու մեջ: Ծովաբողկով մանանեխը, որը պատրաստվել է Թյուքսբերիում, համարվել է լավագույնը, և այստեղից մանանեխը տեղափոխել են Լոնդոն և Անգլիայի այլ շրջաններ: Այդ մանանեխը նույնիսկ  հիշատակվել է Շեքսպիրի «Հենրի 4-րդ» պիեսում։

Ռուսաստանում մանանեխի մասին առաջին հիշատակումը հայտնվել է 1781 թվականին հայտնի գյուղատնտես Բոլոտովի «Մանանեխի յուղը ծեծելու և դրա օգտակարության մասին» աշխատության մեջ: 1784 թվականին Վոլգայի շրջանում կոմս Բեկետովի կալվածքներում մանանեխի առաջին ալյուրն է արտադրվել, իսկ  1810 թվականին ներմուծվել է շոգեխաշիչ սարքավորում և սկսվել է դեղին սարեպյան մանանեխի և մանանեխի յուղի արդյունաբերական արտադրություն:

1904 թվականին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվել է նորություն` դեղին-շագանակագույն մանանեխ, որն էլ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է հոթ-դոգեր պատրաստելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular