Արդյո՞ք գոյություն ունեն հայկական ռազմական մշակումներ, թե՞ դա ընդամենը «գովազդ» է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ղարաբաղյան պատերազմում կրած պարտության ֆոնին, որի պատճառներից մեկը, ըստ երկրի ղեկավարության, հնացած զենք էր, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը գրեթե ամեն շաբաթ հրապարակում է շնորհանդեսային տեսանյութեր հայկական ռազմական նորարարություննների նոր նմուշներով: Սակայն անհայտ է, թե այդ մշակումները սերիական թե նախատիպերի տեսքով գոյություն ունեն: Հոլիվուդի և գովազդի այլ կանոնների համաձայն նկարահանված գեղեցիկ տեսահոլովակները ավելի քան տպավորիչ են թվում: Համակարգչային գրաֆիկա, տեսախցիկի գեղեցիկ անկյուններ, հուզական երաժշտություն, հասկանալի է, որ տեսահոլովակները նկարահանել են պրոֆեսիոնալները: Պետք է նշել, որ Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունն իսկապես սովորել է նկարահանել գեղեցիկ տեսահոլովակներ: Կարելի է դրանք մի քանի անգամ վերանայել և զարմանալ այն ստեղծողների պրոֆեսիոնալիզմով:
Բայց տեսանյութերն ինքնին ցույց են տալիս տարօրինակ և անհասկանալի բաներ, ինչպիսիք են տարօրինակ անօդաչու թռչող սարքերը, որոնք նման են իսրայելական ԱԹՍ-ներին, ՌԷՊ անհասկանալի համակարգեր, որոնք հպարտորեն անվանվում են «X-100» և ռուսական ականներ ռուսական ականանետերի համար: Նման կերպ ի՞նչ է ուզում ասել Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը իր քաղաքացիներին: Մի՞թե այն, որ պաշտպանական արդյունաբերության համար հատկացված միջոցները հաջողությամբ թալանված են: Թե՞ Հայաստանում իսկապես կարծում են, որ ականանետերի համար ականների արտադրությունը բարձր տեխնոլոգիա է: Ավելին, զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ այդ գեղեցիկ գովազդները նկարահանվել են օտարերկրյա մասնագետները: Նման գեղեցիկ ներկայացված «բարձր տեխնոլոգիական» պատերազմական միջոցների ո՞ր նմուշներն են փորձարկվել ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Ըստ երևույթին, ոչ մեկը: