ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կանանց միջազգային օր, Սիրիա՝ Հեղափոխության օր, Բաաս կուսակցության իշխանության գալու օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ալբանիա՝ Ուսուցչի օր, Լիբերիա՝ Նահատակների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է մեծանուն գիտնական, բանասեր Հրաչյա Աճառյանը:

1887 - ծնվել է նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։

1899 – ծնվել է ռումինահայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Գրիգոր Ավագյանը:

1910 – ծնվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը:

1911 – ծնվել է ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ալան Հովհաննեսը:

1927 – ծնվել է հայ խորհրդային պատմաբանՀրանտ Օգանեսովը:

1930 – ծնվել է ուզբեկահայ խորհրդային թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը:

1932 – ծնվել է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը:

1935 – ծնվել է քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը։

1935 – ծնվել է ճարտարապետ Արսեն Մելիքյանը:

1938 – ծնվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

1956 - վախճանվել է Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը։

1969 - «Անուշի» բեմադրությամբ բացվել է Երևանի դրամատիկական թատրոնը:

1972 – վախճանվել է ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիր Հովհաննես Չալթիկյանը:

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։

1984 – վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժորՌուբեն Ստեփանյանը:

2002 - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկում են փոխել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը և Հայաստանից ու Ադրբեջանից բացի, այդ գործընթացին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին:

2007 - ԱՄՆ-ի կառավարության սննդի և դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում եւ վնասակար է առողջության համար:

2008 - Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

2011 - Էրզրումի դատարանը կասեցրել է Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը, որը վայելել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը:

2019 - Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 62 տարեկան հասակում վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161 – վախճանվել է Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը։

1302 – վախճանվել է իտալացի քանդակագործ և ճարտարապետ Առնոլֆո դի Կամբիոն։

1403 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 1-ինը:

1618 — գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման իր երրորդ օրենքը:

1658 — ստորագրվել է Ռոսկիլլյան խաղաղության պայմանագիրը, որով իսկ ավարտվել է շվեդ-դանիական պատերազմը և Շվեդիան հսկայական տարածքներ է ստացել:

1669 - տեղի է ունեցել Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։

1702 — Աննա Ստյուարտը դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի:

1714 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախը:

1736 — Նադիր շահը գահընկեց է արել Սոֆեվիդների տոհմի վերջին ներկայացուցչին, թագադրվել է որպես Իրանի շահ և ստեղծել է Աֆշարիդների նոր դինաստիան:

1759 — Փարիզի խորհրդարանը քննադատության է ենթարկել Դենի Դիդրոյի ստեղծած  «Հանրագիտարան»-ը:

1842 - Միլանի Լա Սկալա թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։

1869 - վախճանվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ Հեկտոր Բեռլիոզը։

1888 — Ռուսաստանում ցար Ալեքսանդր 3-րդը հրաձգարանում առաջին անգամ կրակել է Մաքսիմ գնդացրից և որոշել դրանցով համալրել ռուսական բանակը:

1894 - ծնվել է ֆինն նշանավոր քանդակագործ Վյայնո Աալտոնենը։

1899 - Հիմնվել էՖրանկֆուրտի «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը։

1910 - Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարել է Կանանց միջազգային օր։

1935 – սատկել է Հաչիկո շունը, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ, որը շարունակվել է բազում տարիներ տիրոջ մահից հետո։ Ճապոնիայում նա հավատարմության խորհրդանիշ է դարձել։

1942 – վախճանվել է կուբացի շախմատիստ Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1950 - ԽՍՀՄ-ը հայտարարել է ատոմային ռումբ ստեղծելու մասին։

1958 - սկսել է գործել Ղազախստանի «Ղազախստան» պետական հեռուստաալիքը։

1974 - Թողարկվել է «Քուին» խմբի երկրորդ ստուդիական ալբոմը։

2011 - Սկսել է հեռարձակվել Prima Love չեխական թվային հեռուստաալիքը։

2013 - Միլոշ Զեմանը դարձել է  Չեխիայի նախագահ։

2014 - անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռը իր ուղևորներով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular