ԶԼՄ-ներ․ Թուրքիայում ռազմական ուղղաթիռի անման պատճառով զոհվել է ռազմական ստրատեգ, որը օգնել է Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆrosbalt.ru-ն գրում է, որ Թուրքիայի արեւելքում Eurocopter Cougar ռազմական ուղղաթիռի կործանումը արդեն խլել է 11 մարդու կյանք: Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ զոհերի թիվը ավելացել է ևս երկուսով:
Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում եղել են 13 զինվորական, այդ թվում գեներալ, ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը: Նա դարձել է ավիավթարի զոհերից մեկը:
«Lenta.ru» հրատարակությունը WarGonzo հեռագրական ալիքին հղումով Էրբաշին անվանում է թուրքական հարձակողական հետախուզական անօդաչու թռչող սարքերի՝ Bayraktar-ների փորձարկողներից մեկը, որոնց շնորհիվ ադրբեջանական բանակը Հայաստանից հետ է վերցնում Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասը:
Գեներալը նաև մասնակցել է այն ռազմավարության մշակմանը, որով առաջնորդվել են Բաքվի և Թուրքիայի ռազմական խորհրդականները Ղարաբաղի տարածքում ռազմական արշավ իրականացնելիս: Ասում են, որ վատ եղանակային պայմաններն են եղել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը: Արտակարգ իրավիճակի բոլոր հանգամանքների հետաքննությունը ներկայումս շարունակվում է:
Կամո Խաչիկյան