ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հասկանալ օրգանիզմի ազդանշանները. մի՛ արհամարհեք դրանք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հաճախ նախանշաններն ուշադրության չեն արժանանում, բայց դրանք կարող են լուրջ պաթոլոգիայի արտահայտություն լինել։

«Айболит» խումբը գրում է, որ օրգանիզմը միշտ էլ ազդանշաններ է ուղարկում, երբ վատ է զգում։ Միակ վատ բանն այն է, որ ոչ միշտ է այս ամենը շատ ակտիվ լինում։

Երբեմն դա կարող է լինել թեթև ցավ կամ գլխապտույտ, որը կարելի է անցկացնել դեղահաբերով և այլ միջոցներով։ Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ օրգանիզմին օգնություն անհրաժեշտ չէ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է սովորել ճիշտ մեկնաբանել այդ երևույթները՝ առողջությունը պահպանելու համար։ Ո՞ր իրավիճակներն են հատուկ և անհետաձգելի ուշադրություն պահանջում։

• Ցավ լրծքավանդակում։ Ընդունված է համարել, որ այս ցավը կարող է լինել սրտային պաթոլոգիայի նշան։ Հաճախ իրականում այսպես էլ լինում է։ Այդ զգացումներն ուղեկցվում են բարձր ճնշմամբ, շնչառության հաճախացմամբ, սրտխառնոցի առաջացմամբ։ Այս նշանները կարող են հայտնվել նաև պնևմոնիայի, օնկոլոգիական խնդիրների դեպքում։ Ցավը կարող է սուր կամ բութ լինել։ Ընդ որում, դրանք հաճախ կարելի է անցկացնել ցավազրկող միջոցներով… և բաց թողնել թանկարժեք ժամանակը։ Այսպիսի խնդիրների դեպքում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետների օգնությանը՝ հասկանալու համար դրանց պատճառները։

• Գիտակցության անսպասելի կորուստ։ Գիտակցության կորուստները հաճախ արհամարհվում են հիվանդների կողմից. նրանք դա կարող են վերագրել ցանկացած բանի՝ հոգնածություն, շոգ, դեպրեսիա, սթրես։ Սակայն պետք է հիշել, որ գիտակցության կորուստը հաճախ դառնում է լուրջ և վախեցնող պաթոլոգիայի նշան՝ կաթված։ Քանի որ գլխուղեղն անհրաժեշտ քանակով արյուն և թթվածին չի ստանում, բջիջներն ու հյուսվածքները սկսում են մահանալ։ Հենց այդ պատճառով էլ մարդը «զրկվում է զգացմունքներից»։ Հաճախ այս ամենին նախորդում է սրտխառնոցի զգացումը, ականջների խշշոցը, աչքերի առաջ կետեր տեսնելը։ Սովորաբար գիտակցության կորուստը երկար չի տևում։

• Քաշի կտրուկ կորուստ։ Նիհարել երազում են շատերը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը պետք է դանդաղ տեղի ունենա։ Եթե մարմնի զանգվածը հետևողականորեն նվազում է, անհրաժեշտ է մտահոգվել։ Մասնագետները պնդում են, որ ծայրահեղ պետք է համարել մարմնի 5 տոկոսի կորուստը կարճ ժամանակահատվածում։ Քաշի արագ կորուստը բժիշկներին հաճախ ստիպում է մտածել՝ արդյոք անձը խնդիր չունի՞ օնկոլոգիայի հետ։ Քաշի արագ կորուստը կարող է վկայել նաև շաքարային դիաբետի, աղիների հետ կապված խնդիրների, վահանաձև գեղձի, տուբերկուլյոզի, Ալցհեյմերի հիվանդության, երիկամային անբավարարության մասին։ Այնպես որ՝ անհրաժեշտ է արագ լուծել այս խնդիրը, որպեսզի կարողանաք խուսափել հետևանքներից։Картинки по запросу • Քաշի կտրուկ կորուստ

• Բարձր ջերմություն։ Երկար ժամանակ ջերմության բարձրացումից պետք է զգուշանալ։ Սա հանգեցնում է ուժերի սպառման, այս կամ այն օրգանների ֆունկցիաների հետ կապված խնդիրների։ Պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ մենինգիտ, տարբեր վարակներ։Картинки по запросу • Բարձր ջերմություն։

• Մշտական հոգնածություն։ Հոգնածության զգացողությունը նորմալ է. այսպես օրգանիզմը ազդանշան է ուղարկում, որ իր հնարավորությունների սահմանագծին է գտնվում։ Սակայն եթե այս զգացողությունը դառնում է մշտական և պահպանվում է լավ հանգստանալուց հետո, անհրաժեշտ է մտահոգվել։ Այդպիսի վիճակը հնարավոր չէ նորմալ համարել և կարող է վկայել այն մասին, որ անձը տառապում է անեմիայով, դեպրեսիայով կամ նույնիսկ օնկոլոգիական խնդիրներ ունի։ Սրանք բոլորը բացառելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։

Картинки по запросу • Քաշի կտրուկ կորուստ

• Ջղաձգություն։ Շարունակական ջղաձգությունը բժշկին այցելելու լուրջ առիթ է։ Սա կարող է սրտի հետ կապված պաթոլոգիաների նշան լինել, ինչպես նաև վկայել երակների և հորմոնների հետ կապված խնդիրների մասին։

Նյութը պատրաստեց 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular