ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալբայի ու 18-ամյա Մորիբայի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Օսասունային»

ՍՊՈՐՏ

Իսպանական Պրիմերայի 26-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Օսասունայի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվը խաղի 30-րդ րոպեին բացել է Ժորդի Ալբան՝ գեղեցիկ հարվածով եզրափակելով Մեսսիի կատարած փայլուն փոխանցումը: Հանդիպման վերջակետը դրել է կատալոնացիների 18-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան՝ տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գրավելով «Օսասունայի» դարպասը: Մորիբան խփել է «Բարսելոնայի» կազմում իր առաջին գնդակը:

Ի դեպ, Մորիբան փոխարինման էր մտել հանդիպման 67-րդ րոպեին, և 16 րոպե անց դարձել գոլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո կատալոնացիներն իրենց միավորների թիվը հասցրել են 56-ի և շարունակում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել: Առաջատար «Աթլետիկոն», որը երկու խաղ պակաս է անցկացրել, 58 միավոր ունի: Եռյակը եզրափակում է «Ռեալը»՝ 53 միավորով. մադրիդցիներն այս տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular