ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի հայտարարեց իր մտադրությունների և ծրագրերի մասին՝ չթաքցնելով ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները։
ՀՀ իշխանությունը շարունակում է լռել՝ արդարանալով, թե այդկերպ մտածում է Ադրբեջանում գերի պահվող մեր հայրենակիցների մասին։ Իրականում ՀՀ իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն քաղաքական, այլև ազգային ու պետական արժեհամակարգի նկատմամբ, կորցրել է կապը իրականության հետ։ Կորցրել է հայրենիք ու պետականություն կորցնելու զգացողությունը։
Վստահ եմ, որ ՀՀ բարձրագույն իշխանության անձնական օգտագործման չինովնիկները մոնիտորինգ են անում և զեկուցում իրենց վերադասին, հետևաբար առաջարկում եմ իմ ուղերձը ևս փոխանցել․
Հասկանում եմ, որ հայրենիքի գիտակցումը Ձեզ և ինձ մոտ խիստ տարբեր է։ Հայրենիքը Ձեզ համար այսօր լավ ապրելու, կուշտ լինելու արժեհամակարգ է, որտեղ հոգևոր արժեքներ չկան, կա միայն նյութականություն։ Ձեզ թվում է, թե, ասենք, Հադրութն ու Շուշին սոսկ բնակավայրեր են, որոնք կարելի է զոհաբերել հանուն Թուրքիայի հետ սահման բացելու․ չէ՞ որ թուրքական կապիտալի ներհոսքով Դուք և մյուս բոլոր հայաստանցիները լավ կապրեն, շատ փող կստանան, ապրանքներն ու ծառայությունները կլինեն ավելի հասանելի։
Այո, մակերեսի մակարդակում Դուք ճիշտ եք։ 2006-ին, 2007-ին, 2016-ին Ձեր բոլոր պնդումների ժամանակ Թուրքիայի հետ բացվելու միտքը կարմիր թելի պես անցել է՝ պատրաստ լինելով զոհաբերել ամեն տեսակի ազգային արժեք։ Ֆիզիկապես լավ ապրելու մարմաջը Ձեր և Ձեզ շրջապատող մարդկանց մեջ միշտ է եղել։ Ո՞վ չի ուզում լավ ապրել։ Ես էլ եմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն հարուստ Հայաստանում։
Հռետորական հարց չեմ տա, թե արդրո՞ք մեր զոհված հայրենակիցները չէին ուզում լավ ապրել։ Իհարկե, ուզում էին, բայց նրանք ունեին այլ արժեհամակարգ, որոնք խորթ են ձեզնից շատերին։
Հռետորական մեկ այլ հարց տամ՝ Դուք վստա՞հ եք, որ Ձեր երեխաները լավ կապրեն կամ ընդհանրապես կապրեն, երբ ավարտին հասցնեք բոլոր պայմանավորվածությունները։ Գիտեմ, որ կարդացած մարդ եք։ Գիտե՞ք գոնե մեկ դեպք, երբ մեր այսօրվա թշնամին կատարած լինի իր խոստումը։ Վստա՞հ եք, որ Ձեզ օգտագործելուց հետո նրանք չեն մտափոխվի։ Հիշե՛ք Քարվաճառի դեպքը, Կովսականի օրինակը, Շուռնուխի կամ Ոսկեպարի պայմանավորվածությունները և թշնամու կողմից դրանց հետագա խախտումները․ արդյո՞ք Դուք այդքանից հետո դեռ հավատում եք թշնամու «կիրթ» ղեկավարի տված խոսքին։
Լավ, եթե անգամ կատարի իր խոստումն ու մեր ահռելի զիջումների դիմաց բացի իր ճանապարհներն ու ապահովի Ձեր այդքան երազած տրանզիտ երկրի ապագան, Դուք էլ կարողանաք ուժով կամ մեղրոտ խոսքով բթացնել ազգի զգոնությունը, տարիներ անց ինչպե՞ս եք նայելու Ձեր թոռների աչքերի մեջ, ինչպե՞ս եք նրանց բացատրելու, որ Ձեր պատկերացրած հարուստ պետությունը Հայաստան է լոկ անունով, իսկ իրականում այն թուրքական վիլայեթ է, որտեղ բոլոր ռեսուրսները պատկանում են հարևան թուրքերին, քանի որ Դուք խաբվել եք ճոխ խոստումներին։
Հիշո՞ւմ եք հայտնի քննարկումը՝ ՏԱՐԱԾՔԸ ՃԿՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՈԽԱՆԱԿԵԼ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ։
Վստահ եղեք, կգա ժամանակ, երբ Ձեր այսօրվա խորհրդատուները հենց թուրքերին կվաճառեն իրենց կապիտալն ու կգնան Հայաստանից՝ մեկ այլ տեղում բիզնես դնելու։ Նրանց համար հայրենիքը փողն է, իսկ երբ Դուք վերջնականապես հասկանաք, որ գործիք եք դարձել, ուշ կլինի ինչպես Ձեր, այնպես էլ առնվազն 3 մլն հայի համար։
Վստահ եմ, հասկանում եք, ինչ եմ ասում, լավ եք հասկանում։ Ամեն դեպքում դեռ ժամանակ ու հնարավորություն ունեք հրաժարվելու այն մի քանի պայմանավորվածությունից՝ փրկելու ինչպես Ձեր դեմքը, այնպես էլ հայկական պետականությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular