ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրել է.

«Ինձ հաճախ հարցնում են՝ կարելի է արդյո՞ք ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված համարել: Իհարկե, ո՛չ: Եվ ընդհանրապես, պետք է արդյո՞ք Ղարաբաղը դիտարկել հայկական հարցից անջատ: Չէ՞ որ արդեն վաղուց և ոչ միայն Հայաստանում, երկու մոտեցում կա. ինչ-որ մեկը ղարաբաղյան հակամարտությունը հայկական հարցից անջատ թեմա է համարում, ինչ-որ մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունը համարում է դրա տարրերից մեկը։

Սակայն վերջին ամիսներին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները զգալիորեն ամրապնդեցին նրանց փաստարկները, որոնց համար ղարաբաղյան հարցը Հայոց հարցի բաղկացուցիչ մասերից մեկն է: Իհարկե, Հայկական հարցն առավել ընդգրկուն, համապարփակ և բաղադրյալ է: Իսկ այսօր այն առավել ևս արդիականացվում է նոր Օսմանյան կայսրության հայեցակարգի ֆոնին, որի մասին երազում է ներկայիս Թուրքիան: Հարյուր տարում առաջին անգամ Թուրքիան կրկին ոտք է դրել Կովկաս և չի խորշում բացեիբաց ցույց տալ իր նկրտումները, ինչպես անում է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Դուր է գալիս արդյո՞ք այդ ամենը Ռուսաստանին, որն, ավանդաբար, Կովկասը համարում է իր շահերի գոտի:

Իհարկե, ո՛չ: Իսկ մեր փոքրիկ Հայաստանը կրկին հայտնվել է այդ երկու երկրների խաչմերուկում, կամ եթե ցանկանում եք, «կայսրությունների առճակատման խաչմերուկում»: Իսկ հայկական հարցը, որը երբեք մոռացության չի մատնվել, այսօր կրկին նոր իմաստ և արդիականություն է ձեռք բերել: Կարմիր գիծն այժմ հետևյալն է. կդառնանք արդյո՞ք մենք այն Հայաստանը, որի մասին երազում էին մեր նախնիները, թե՞ կվերածվենք թուրքական վիլայեթի: Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը: Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է:

Հենց այդ պատճառով նրան այդքան ոգևորությամբ պաշտպանում է «նորօսմանյան գաղափարախոսության հայր» Էրդողանը և նրա կովկասյան փոխարքա Ալիևը: Այսօր այդ եռյակը, որոնց անուններն արդեն գրված են մեկ շարքում՝ Էրդողան, Փաշինյան, Ալիև, ցանկանում է Հայաստանի ճակատագիրը որոշել թուրքական մոտեցմամբ: Սակայն մենք ևս այսօր կերտում ենք մեր ճակատագիրը: Մեզանից յուրաքանչյուրը, բոլորս միասին, այսօր մենք պատմություն ենք կերտում: Եվ հենց մեզանից և ոչ թե Նիկոլից, ոչ թե Թուրքիայից կամ մեկ ուրիշից է կախված՝ կապրենք մենք հետագայում Հայաստան պետությունում, թե կանցնենք պատմության գիրկը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular