ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 7

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի: Երբեմն դուք կանհանգստանաք մի բանի պատճառով, որին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու կհասկանաք, որ շուտով կարևոր գործում հաջողության եք հասնելու: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է նոր բան ստանձնելու համար: Կկարողանաք կյանքի կոչել համարձակ ծրագրերը կամ մոտենալ վաղուց դրված նպատակին հասնելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հասարակ չի լինի, բայց դուք բոլոր խոչընդոտները կհաղթահարեք և այն շատ արդյունավետ կանցկացնեք: Հավանական են անսպասելի բացահայտումներ: Որոշ Ցուլեր մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն կստանան ու կկարողանան օգտվել դրանից: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորությունը:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Հաճախ դրանց շնորհիվ կկարողանաք լուծել այն խնդիրները, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Այլ իրավիճակներում էլ կօգնի դիտող լինելը, դուք կնկատեք այն, ինչին ուրիշ ոք ոք ուշադրություն չի դարձրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք, ոտքի վրա ընդունած որոշումները հազիվ թե հաջող լինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալներն ու զբաղվել այն գործերով, որոնք ավելի կարևոր են շրջապատողների, քան ձեզ համար: Շատ ժամանակ կանցնի խառնաշփոթի մեջ, հաճախ եք ստիպված լինելու շտապել: Ուրիշները նման իրավիճակներում կբարկանային, բայց դուք հանգստություն կպահպանեք:

Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. շանս կա, որ հիմա կարող եք կյանքի կոչել դրանք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, սակայն այն համառություն է պահանջելու: Ուզածն արագ ստանալ չի ստացվի, և կարևոր կլինի չհանձնվելն ու սկսածը կիսատ չթողնելը: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք սկզբում ձեզ մտահոգության տեղիք կտան, իսկ ավելի ուշ հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Արժե լսել մարդկանց, որոնք նախկինում լավ խորհուրդներ են տվել:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա վերադառնալ հին ծրագրերին ու կյանքի կոչել դրանք: Այստեղ շատ Խեցգետինների կօգնեն հին ու նոր ընկերները: Օրվա վերջին իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հազիվ թե առանց ապրումների ու հուզումների անցնի: Հուզական դաշտը լարված կլինի, այնպես որ՝ տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Երբեմն դուք այնքան կտագնապեք դատարկ բաների պատճառով, որ չեք կարողանա կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ ու բարձրացնել ձեր տրամադրությունը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին շատ բան ավելի հեշտ կտրվի, քան նախկինում: Հարմար ժամանակ է այն հանդիպումների համար, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Որոշ Առյուծներ կհասնեն նրան, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ օր չէ: Այսօր հազիվ թե կարողանաք սարեր շրջել կամ հասնել անհնարինին, բայց դրա անհրաժեշտությունն էլ չի լինի: Եղած առաջադրանքների լուծումից հրաշալի գլուխ կհանեք: Այստեղ կօգնեն ինտուիցիան և ավելի վաղ ստացած գիտելիքները: Կարող եք ծրագրեր կառուցել. դուք իրատես կլինեք և ճիշտ կգնահատեք ձեր ուժերը:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որն անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ: Եթե գործերում զգույշ լինեք և փորձեք ուշադրություն դարձնել մանրուքներին, սխալներ չեք անի ու կիրագործեք այն, ինչ մտածել եք: Հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները. մտածեք, թե ինչով կարող եք նրանց շնորհակալություն հայտնել:

Օրվա առաջին կեսը հարմար է գործնական և անձնական հանդիպումների համար: Դա հրաշալի ժամանակ է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Նույնիսկ եթե դրանց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել, հիմա կարող եք ամեն ինչի մասին պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, բայց դուք գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, թեթև ու ոգեշնչող օր է: Շատ Կարիճներ այսօր պատասխաններ կստանան այն հարցերին, որոնք վաղուց էին անհանգստացնում նրանց: Չի բացառվում հաջողությունն այն գործերում, որոնք նախկինում շատ բարդ ու համարյա անհույս էին թվում: Եթե դուք օգնականների և համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

Կուրախացնի սիրելիի հետ հանդիպումը: Դուք ոչ միայն կկարողանաք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել, այլև զրուցել շատ ու շատ բաների մասին, կիսվել ամենախորը ապրումներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա շահավետ գործարքներ կնքել կամ լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ֆինանսական հարցերը: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին, որոնք հիմա կկարողանաք կյանքի կոչել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Դուք ոչ միայն հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, այլև հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց գաղտնի ցանկություններն ու ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պահպանեք ինքնատիրապետումը: Այսօր ձեզ շատ պետք կգա կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը, նույնիսկ եթե շրջապատողները տրվեն հույզերին և հիմարություններ անեն: Ձեր ծանոթներից ամենախելացիները կհետևեն ձեր խորհուրդներին: Մնացածներն ավելի ուշ կդիմեն օգնության խնդրանքով:

Չեն բացառվում անսպասելի այցերը, նորությունները, որոնք սկզբում մտահոգվելու և հուզվելու առիթ կտան, իսկ հետո հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Օրը հարմար է երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շատ ու շատ գործերի, այդ թվում՝ բարդ գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ մյուսները նահանջել են, և կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, հետաքրքիր մտքեր կհաղորդեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է համարձակ ծրագրերն իրագործելու համար: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում դրա հույսը չունեիք: Այստեղ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Երեկոն հաճելի հանդիպումներ ու հեռվից լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է, որը թույլ կտա ոչ մի բանի համար չանհանգստանալ: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, նույնիսկ վերջերս բարդ թվացող գործերից հրաշալի գլուխ կհանեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Դեպի լավը կարող են փոխվել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Կհաջողվի անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը, վիրավորանքներն ու դժգոհությունները: Նախաձեռնող եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular